21 февраля 2011

Հայտնի է առավոտյան դժվար արթնանալու պատճառը

Հայտնի է առավոտյան դժվար արթնանալու պատճառը
Հնդիկ գիտնականները պարզել են, թե ինչու են որոշ մարդիկ առավոտյան դժվար արթնանում: Ըստ նրանց` խնդիրը ոչ թե ծուլության, այլ գենի մեջ է:  
Մասնագետներն իրենց փորձարկումներն իրականացրել են ճանճերի վրա: Ճանճերի մոտ քնելու առումով նույն հատկանիշներն են գրանցվել, ինչ որ մարդկանց մոտ: Որոշ ճանճեր շատ քիչ են քնել, սակայն արթնացել են բավական “առույգ” եւ ակտիվ: Իսկ որոշ ճանճեր, պարզվել է, շատ քնկոտ են եղել:

Հետեւելով այս օրինաչափությանը` գիտնականներն ուսումնասիրել են ճանճերի ԴՆԹ-ն:  Քնկոտ ճանճերի մոտ բացակայել է մի գեն, որն անվանել են “24”: Նշված գենը պատասխանատու է PER սպիտակուցի արտադրման համար, որը կարգավորում է օրվա ռիթմը:

Եթե այդ սպիտակուցն օրգանիզմում բավարար չափով կա, բնական ժամացույցը հուշում է, թե երբ պետք է քնել, ասում են գիտնականները: Այժմ նրանք հույս ունեն օգնել մարդկանց` նրանց օրգանիզմում PER սպիտակուցի ավելացման շնորհիվ: