30 декабря 2010

անեկդոտներ

Քյավառցուն  ասում են ռոբոտի հետ գրազով կխմես? ասումա հա: Երկուսին գցումեն մի սենյակ, 1 ժամ չկան, 2 ժամ չկան, 3 ժամ չկան, 4 ժամ … չեն դիմանում ներս են մտնում, տեսնում են քյավառցին ռոբոտին ծեծումա ու ասումա ծնողների կենացը ուզես չուզես պտի խմես!


Երբ 6 տարի բացակայությունից հետո վերադարցա Լենինական, մի ծեր մարդ հարցրեց.
- Տղա ջան ուրտեղ՞ կապրիս:
- Փարիզ, հոփար ջան:
- Եդ ուրտեղ է, ըստեղից հեռու է՞:
- Հա, մե 3000 կիլոմետր հեռու է:
- Վայ, այ տղա, ես ինչըղ խուլ տեղ կաբրիս..


Դևը հային, ռուսին ու թուրքին մարդա մի կապիկ ա տալիս, ասում ա մի ամսից ում կապիկը շատ երեխաներ բերեց նրան ազատելու եմ, ու կապիկը ամենաքիչը՝ նրան ուտելու եմ:
Մի ամսից գնում ա, մտնում թուրքի սենյակ, տենում ա թուրքի կապիկը 2 երեխա ա բերել, մտնում ա ռուսի սենյակը տենում ա ռուսի կապիկը 3 երեխա ա բերել: Գնում մտնում ա հայի սենյակը տենում ա հայի կապիկը 1 երեխա ա բերել: Դևը հային ասում ա.
-Ախր սաղ անեկդոտներում միշտ դու էիր ժուլիկը , միշտ մի ձև տակից դուրս էիր գալիս, էս անգամ խի՞ տենց եղավ
Հայը պատասխանում ա.
-Դև ջան, փառք աստծո էն խեղճ արու կապիկը մի ձագ էլ բերեց




Ապարանցին գնում ա բանակ: Առաջին անգամ շարք են կանգնում, հրամանատարը սկսում ա.

-Աջ դարձ, ձախ դարձ, աջ դարձ, ձախ դարձ, աջ դարձ, ձախ դարձ.....

Մի քանի անգամից հետո ապարանցին հոգնում ա, գնում պատի մոտ կանգնում:

Հրամանատարը.

-Տղա՛, վերադարձի՛ր շարք:

Ապարանցին.

-Ապեր ջան, դու մի հատ կողմնորոշվի աջ, թե ձախ հետո ինձ կկանչես:



Ուսուցիչը երեխաներին.
- Թող կանգնեն նրանք, ովքեր իրենց հիմար են համարում։
Երկարատև լռությունից հետո մեկը կանգնում է
- Դու իրոք քեզ հիմա՞ր ես համարում։
- Ոչ այնքան։ Պարզապես անհարմար է, որ միայն դուք եք կանգնած