ԱՄՆ–ում դեկտեմբերի 13–ից վաճառքից հանվել են կոֆեին պարունակող էներգետիկ ոգելից ըմպելիքները։ Այդ որոշման համար հիմք է ծառայել առողջության համար այդ ըմպելիքների վնասակարության մասին երկրի իշխանությունների եզրակացությունը։
Նոր հրահանգի համաձայն՝ ընկերությունները պետք է վաճառքից հանեն սահմանված չափանիշներին չհամապատասխանող ապրանքատեսակը, եթե համապատասխան գերատեսչությանը չներկայացվեն ապացույցներ, որ իրենց արտադրած ըմպելիքն անվտանգ է առողջության համար։
Նշենք, որ վերջին ժամանակներս ԱՄՆ–ում ուսանողների և աշակերտների շրջանում ալկոհոլային թունավորումները հաճախակի բնույթ են կրում։ Նոյեմբերին դեղորայքի ու մթերքի որակի վերահսկողության վարչությունը երիտասարդների շրջանում մեծ տարածում գտած մի շարք թույլ ալկոհոլային ըմպելիքներում պարունակվող կոֆեինը որակել է որպես «առողջության համար ոչ անվտանգ սննդային հավելում»։ Հետազոտությունները ցույց են տվել, որ կոֆեինի ու ալկոհոլի համակցությունը թույլ չի տալիս ճիշտ գնահատել հարբելու աստիճանը։
թունավորվածների մեծ մասն անչափահասներն են, որոնք ըմպելիքը ձեռք են բերում՝ խախտելով օրենքն ու այդկերպ պատասխանատվություն կրելով հետևանքների համար։ Այդուհանդերձ, մի շարք ՀԿ–ներ պատասխանատու են համարում արտադրողին՝ ակտիվորեն ընդգրկվելով էներգետիկ ըմպելիքների արգելման համար պայքարում։