15 февраля 2011

Պտղի բնածին արատը կարելի է շտկել մոր արգանդում

Պտղի բնածին արատը կարելի է շտկել մոր արգանդում
7 տարվա մանրակրկիտ ուսումնասիրություններից հետո ամերիկացի բժիշկները եկել են այն եզրակացության, որ բնածին "սպինա բիֆիդա" անունով պաթոլոգիան (ողնաշարի զարգացման արատ, որը հաճախ ուղեկցվում է ողնուղեղի թերզարգացվածությամբ) ավելի լավ է շտկել այն ժամանակ, քանի դեռ փոքրիկը լույս աշխարհ չի եկել, այսինքն` մոր արգանդում,այլ ոչ թե ծնվելուց հետո, ինչպես արվում է այժմ:

Մեթոդն այնքան արդյունավետ էր երեխայի առողջության բարելավման տեսանկյունից, որ որոշվեց հետազոտություններn ավարտել ժամանակից շուտ:

Այս արատն ունեցող երեխաները կամ  անդամալույծ են ծնվում, կամ էլ քայլելու համար բռնակների կարիք են ունենում: Կարող են ի հայտ գալ նաև միզապարկի և երիկամների հետ կապված որոշակի խնդիրներ:

Հիվանդության ծանր տեսակը հայտնի է որպես միելոմենինգոցելե (ողնուղեղային ճողվածք):

Ներկայումս բնածին այս արատը շտկելու համար բժիշկները սպասում են այնքան ժամանակ, մինչև որ երեխան ծնվի: Սակայն, ամերիկացի գիտնականների կարծիքով, ավելի ճիշտ կլինի այս վիրահատությունն անցկացնել հղիության 26-րդ շաբաթում:

Վիրահատության ժամանակ բժիշկներն անզգայացնում են մորը և փոքրիկին, հանում են արգանդը, երեխային վիրահատում, որից հետո արգանդը նորից ետ են դնում և կարում այն:

 Արդյունքում` երեխան շարունակում է զարգանալ մոր արգանդում, մինչև ծնվելու պահը և ծնվում է առանց որևէ արատի:
doctors.am