01 апреля 2011

Որոնք են տղամարդկանց մոտ ամենատարածված սեքսուալ մոլորությունները

Որոնք են տղամարդկանց մոտ ամենատարածված սեքսուալ մոլորությունները


Կանանց շրջանում սոցհարցում անցկացնելով` ամերիկացի սեքսոլոգները պարզել են սեքսի վերաբերյալ արական սեռի ներկայացուցիչների շրջանում ամենատարածված մոլորությունները:

Նախ, շատ տարածված է այն կարծիքը, որ կնոջ հաճույքը կախված է “տղամարդկային արժանապատվության” չափսերից:
Այս մոլորությունը հանգեցնում է տղամարդկանց շրջանում մի շարք բարդույթների ձեւավորմանը: Մասնագետները նշում են, որ սեքսի ժամանակ հաճույքի լինել-չլինելը կախված է տղամարդու երեւակայությունից եւ իր զուգընկերուհու հանդեպ ունեցած կրքից:
Տղամարդկանց շրջանում տարածված երկրորդ սխալ մոտեցման համաձայն` կնոջն անհրաժեշտ է, որ սեքսը երկարատեւ լինի: Սակայն ժամեր տեւող սեռական գործողությունը միայն էրոտիկ ֆիլմերի ռեժիսորների երեւակայության արդյունքն է, վկայում են սեքսոլոգները` հավելելով, որ սեքսը սովորաբար տեւում է 10-20 րոպե. այն միանգամայն բավական է, որ կինն ու տղամարդն իրական հաճույք եւ երջանկություն զգան:
Երրորդ մոլորությունը կապված է այն մտքի հետ, թե գեղեցիկ սեռի ներկայացուցիչներն ընդհանրապես ամաչում են սեքսի մասին խոսելուց: Բանն այն է, որ ոչ մի կին այլ տղամարդու ներկայությամբ երբեք սեքսի մասին զրույցներ չի վարի, սակայն կանանց մեծ մասն իրականում ցանկանում է չբարդույթավորվել իր զգացմունքների հարցում:
Ըստ չորրորդ մոլորության` կանանց դուր են գալիս փորձառու տղամարդիկ: Իհարկե, նրանք ցանկանում են, որ տղամարդը թե տեսականորեն, թե գործնականում փորձ ունենա, ասում են մասնագետները: Սակայն պարտադիր չէ, որ տղամարդը սեքսի “ոլորտում” գիտական աստիճան ունենա: Ի վերջո, այն, ինչ անկողնում դուր է գալիս կնոջը, ինքը կհուշի տղամարդուն:
Եվ վերջապես, հինգերորդ թյուր կարծիքի համաձայն` կանանց պետք են կատարելապես գեղեցիկ տղամարդիկ: Սեքսոլոգները նշում են, որ կանանց առավել հետաքրքրում են կրքոտ եւ ուշադիր տղամարդիկ: