Ժամանակակից շատ կանայք ու տղամարդիկ հաճախ բողոքում են, որ իրենց սեռական հակումը նվազել է: Զարմանալի չէ, որ Վիագրայի տարեկան վաճառքը կազմում է 506 մլն դոլար:
Մինչ գիտնականները ստեղծում են բազմաթիվ դեղամիջոցներ սեռական գործառույթները բնականոն հունի վերադարձնելու համար, մի շարք մասնագետներ առաջարկում են խնդրի լուծման ավելի հեշտ տարբերակներ:
Օրինակ` հրաժարվել սպիտակ հացից: Բոլոր ռաֆինացված ածխաջրերն ունակ են նվազեցնել սեռական հակումը, քանի որ նման մթերքները շատ արագ են առանձնացնում շաքարը: Իսկ վերջինիս մեծ պարունակությունը հանգեցնում է էներգիայի կորստի, ասում են մասնագետները: Ըստ նրանց` շաքարի մեծ քանակությունն օրգանիզմում տղամարդկանց մոտ նվազեցնում է տեստոստերոնի քանակը:
Սեռական ֆունկցիաների խանգարմում են առաջացնում նաեւ մրսածության դեմ ընդունվող դեղամիջոցները եւհակաբեղմնավորիչները, ինչպես նաեւ երկաթի պակասը: Այս դեպքում վատանում է արյան շրջանառությունը, ինչն էլ էներգիայի արտահոսք է առաջացնում:
Մասնագետները հավաստիացնում են, որ այն կանայք, որոնք շատ արագ քաշ են կորցնում` տարատեսակ դիետաների հետեւելով, դրանով զոհում են իրենց սեռական ցանկությունը. փոխվում է հորմոնալ ֆոնը: