01 апреля 2011

Ո ՞րն է ամենաերջանիկ տարիքը

Ո ՞րն է ամենաերջանիկ տարիքը


Բրիտանացի պրոֆեսոր, “You’re Looking Very Well” գրքի հեղինակ Լյուսիա Վոլպերտը տեսակետ է արտահայտել, որ մեծանալով մարդիկ ավելի երջանիկ են դառնում: Ըստ նրա հաշվարկների` ամենաերջանիկ տարիքը
85-ն է: Մասնագետներն այս փաստը բացատրում են մի քանի պատճառներով: Բանն այն է, որ մեծահասակների ուսերին այլեւս չի ծանրանում պատասխանատվության զգացումը, եւ նրանք կարող են վայելել կյանքը:
Վոլպերտի կարծիքով` պատանեկան տարիքում մարդ ապրում է սովորական կյանքով եւ առանձնապես երջանիկ չէ: Այնուհետեւ անկում է տեղի է ունենում, որը տեւում է մինչեւ 45 տարեկանը: Այն կապված է ընտանիքի եւ աշխատանքի վրա ողջ ուժերը ծախսելու հետ: