Շատ մարդիկ պնդում են, որ ծխելուց հրաժարվելը դժվար է: Սակայն խնդիրը նիկոտինի հանդեպ կապվածության մեջ չէ, կան այլ, ավելի կարևոր և հիմնարար հանգամանքներ: - Ծխողները խորապես հավատում են, որ ծխելը օգնում է թոթափել լարվածությունը և ձերբազատվել սթրեսից, ինչպես նաև թարմանալ: Դրանում կա ճշմարտության մաս. ծխելիս արտադրվում է գամմա ամինայուղի թթու, որի շնորհիվ նիկոտինը օգնում է հանգստանալ և ձերբազատվել սթրեսից: Հետևաբար ծխելը թողնելուց հետո օրգանիզմը կորցնում է սթրեսի դեմ պայքարելու իր ընդունակությունը, և մարդը մնում է միայնակ սթրեսի հարվածների ներքո: նա սկսում է վերլուծել իրադրությունը և ավելի բարդացնել իրավիճակը'կարծելով, թե ծխելը թողնելուց հետո նրա խնդիրները և հոգսերը ավելացել են:
- Երկրորդ պատճառը գիրանալու վախն է: Ծխելը թողնելուց հետո մարդիկ սկսում են արագ գիրանալ 10-12 կգ-ով: Դժվար թե գիրացած և սթրեսի հետ մեն- մենակ մնացած մարդիկ բարյացակամորեն վերաբերվեն շրջապատին:
- Երրորդ պատճառը կենտրոնաանլու և մտավոր աշխատանք իրականացնելու ընդունակության կորուստն է: Նույն գամմա ամինայուղի թթուն օգնում է նաև ակտիվացնել ուղեղի աշխատանքը, և մարդու ուղեղը սկսում է կախում ունենալ ծխախոտից:
- Չորրորդ վախը կապված է փոքրիկ ընդմիջումներից զրկվելու վախի հետ: Ծխողները ընդմիջումը համեմում են ծխախոտի հաճույքի հետ, «առանց դրա ոչ մի ընդմիջում չի կարող լինել»:
- Հինեգերորդ պատճառը ծխախոտի զրուցաբերությունն է: Ծխելը օգնում է ընկերներին հաճելի զրույց ծավալել և վայելել միասին անցկացված ժամանակը:
- Վեցերորդ պատճառը սեփական «եսը» կորցնելու վախն է: Վաղ տարիքում ծխել սկսած մարդիկ իրենց կյանքի բոլոր դրվագները կապում են ծխախոտի հետ: Հրաժարվել ծխախոտից նշանակում է հրաժարվել կյանքի հիշողություններից:
- Յոթերորդ պատճառը ձանձրալի և մանրախնդիր դառնալու վախն է: Ծխողները համոզված են, որ չծխող մարդիկ ձանձրալի են, մանրախնդիր: Նրանց հետ հնարավոր չէ հաճելի ժամանակ անցկացնել:
Ծխախոտից հրաժարվելը կարևոր է և ավելի հեշտ, երբ տիրապետում ես բավակաանչափ տեղեկության դրա մասին, չէ որ թշնամուն հաղթում են'հարվածելով ամենաթույլ տեղին....... |