03 января 2011

Ուշագրավ խաղադրույքներ

Անգլիայում առաջարկում են գուշակել, թե որ ֆուտբոլիստը կձերբակալվի:

Անգլիական բուքմեյքերային գրասենյակները ուշագրավ խաղադրույքներ են սահմանել` առաջարկելով գուշակել, թե Անգլիայի առաջնության մասնակցող ֆուտբոլիստներից ով առաջինը կձերբակալվի 2011 թվականին:
Բուքմեյքերների կարծիքով ֆավորիտ է համարվում «Նյուքասլի» կիսապաշտպան Ջոուի Բարտոնը: Երկրորդ տեղում «Մանչեսթր Սիթիի» իտալացի հարձակվող Մարիո Բալոտելին է, երրորդ` «Չելսիի» պաշտպան Ջոն Տերին:
Ամենաքիչ հավանական են համարվում Դիդիե Դրոգբայի («Չելսի»), Պիտեր Կրաուչի եւ Գարետ Բեյլի (երկուսն էլ «Տոտենհեմ») ձերմակալությունները: