Ըստ Հյուսիսային Կարոլինայի համալսարանի արտրիտի Ֆըրսթոն կենտրոնի ընթացիկ հետազոտության տվյալների' գեր մարդիկ, որոնք կորցնում են իրենց քաշի ընդամենը 5 տոկոսը, ավելի քիչ են ենթարկվում օստեոարտրիտի վտանգին, քան նրանք, ովքեր անընդհատ ավելացնում են քաշը: ԱՄՆ-ում օստեոարտրիտով տառապում է 27 միլիոն մարդ: Դա միջին տարիքի և ծեր մարդկանց մոտ հանդիպող հիվանդություն է: Այն վնասում է հոդակրճիկը և փոխում է հոդի շուրջ կառուցվածքները' առաջացնելով հեղուկի կուտակում, ոսկորների գերաճ, մկանների և ջլերի թուլացում: Արդյունքում սահմանափակվում են շարժումները, և առաջանում են այտուցներ: Ավելորդ քաշից ազատվելը կարող է շատ դժվար լինել: Այդ պատճառով պետք է նպատակադրվել կորցնել քաշի որոշակի տոկոսը, այլ ոչ թե փորձել ձերբազատվել մի մեծ զանգվածից:
Սույն հետազոտության հեղինակները, որոնք երրորդ կուրսի ուսանողներ են, պարգևատրվել են իրենց կատարած աշխատանքի համար:
Ըստ նրանց' նման կարգի աշխատանքների միջոցով պետք է փորձել հասկանալ հանրության խնդիրները և փորձել օգտակար լինել: |
|
|