Հայաստանում նվազել է առաջին անգամ սեռական հարաբերություն ունենալու տարիքը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Երևանի պետական բժշկական համալսարանի (ԵՊԲՀ) սեքսոլոգիայի ամբիոնի դասախոս, սեքսապաթոլոգ Վրեժ Շահրամանյանը: «10-15 տարի առաջ առաջին անգամ սեռական ակտ ունենալու տարիքը միջինում կազմում էր 18-19 տարեկան, հիմա մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այդ միջին տարիքը 15-16 տարեկանն է»,- հայտարարեց Շահրամանյանը՝ ավելացնելով, որ դրա պատճառը հետաքրքրությունն է, ինչպես նաև սեքսուալ առողջության մասին ինֆորմացիայի պակասը: Ի դեպ, մասնագետի խոսքով, ուսումնասիրությունները ցույց են տվել, որ տղաների մոտ առաջին անգամ սեռական ակտը լինում է «վճարովի ծառայություն»:
Շահրամանյանի խոսքով՝ Հայաստանում սեքսուալ առողջության վերաբերյալ քննարկումներն այնքան էլ պատշաճ մակարդակով չեն լինում, ինչի հետևանքով դեռահասներն ու երիտասարդները հուզող հարցերի պատասխանը փորձում են գտնել ինտերնետում: Մասնագետի կարծիքով՝ այսօր երիտասարդների և դեռահասների շրջանում սեքսուալ առողջության մասին ինֆորմացիայի հիմնական աղբյուրներն են փողոցը, ինտերնետը, ընկերական միջավայրը: «Այստեղից են մարդիկ ստանում իրենց ինֆորմացիան:Սրա արդյունքում մենք ունենում ենք հետևյալ պատկերը՝ Հայաստանում կա սեռական առողջության վերաբերյալ մասնագիտական ինֆորմացիայի պակաս: Քիչ է պատահում, երբ երիտասարդները սեռական առողջության մասին ինֆորմացիան վերցնում են գրականությունից»,- ասաց նա:
Շահրամանյանը նաև նշեց, որ սեռական կյանքի մասին տեղեկացվածությունն ավելի վատթար վիճակում է մարզերում: Մասնագետը խորհուրդ տվեց սեռական առաջին հարաբերությունը ունենալ 18 տարեկանից հետո: