Ընդհանրապես լավ քնելու համար խորհուրդ է տրվում քնելուց առաջ խուսափել սուրճից և խմել մի բաժակ գոլ կաթ: Բայց վերջերս հայտնաբերվել է, որ օդի ջերմաստիճանը մեծ դեր է խաղում քնի որակի մեջ:
Հետազոտությունները ցույց են տվել, որ քնելու համար լավագույն ջերմաստիճանը 15-20°C-է: Որոշ դեպքերում ջերմաստիճանի մեծացումը առաջացնում է քնի խանգարումներ: 15-20°C-ը իջեցնում է մարմնի ջերմաստիճանը և առաջացնում է քնկոտություն: Որոշ հետազոտությունների արդյունքների հաշվարկները ցույց են տվել, որ շատ դեպքերում օդի ջերմաստիճանի կարգավորման խնդիրները դառնում են կայուն անքնության պատճառ:
Օրինակ' ցույց է տրվել, որ քնելուց առաջ անքնությամբ տառապող մարդկանց մարմնի ջերմաստիճանը սովորականից բարձր է լինում, ինչն էլ առաջացնում է գրգռվածություն և քնի խանգարում:
Դեպքերի մեծամասնության պարագայում մարմնի ջերմաստիճանի նվազումը համընկնում է վերջույթների ջերմաստիճանի բարձրացման հետ, քանի որ արյունատար անոթները լայնանում են, և մարմինը սկսում է ջերմություն տարածել:
Գիտնականները հավաստիացնում են, որ քնի խնդիրներ ունեցող մարդիկ կարող են քնել զով սենյակներում և քնելուց առաջ ոտնաթաթերի արանքում դնել մեկ շիշ տաք ջուր:
Այս կերպ հնարավոր է բարելավել մարմնի ներքին ջերմաստիճանը: