25 марта 2011

Գեղեցիկ սիրո հուշ (Սիրտ իմ, դե լողա…)




Անձրևի կաթիլ, անկանգ ու շարժուն,

Պարուրիր քո մեջ իմ սիրտը փխրուն, 

Տար այն լուռ քեզ հետ, հասցրու այնտեղ,

Ուր նրա սիրտը իմին է սպասում:

 

Հասցրու սիրտս այն գետակի մոտ,

Որ օվկիանոսն է դեպի այն հոսում,

Որ տանի իմ սիրտն այն միակի մոտ,

Որ արցունքներ է ինձ համար թափում:


Օվկիանոս, իմ մեծ, կանգ առ դու մի պահ,

Դադարիր ցնցել կաթիլն անձրևի,

Թույլ տուր, որ պահի իմ սիրտը անմահ,

Թե չէ կարոտից հաստատ կմեռնի:


Սիրտ իմ, դե լողա, դե շարժվիր հիմա

Այս օվկիանոսի սառը ջրերում,

Տես, թե որքան է մոտ քեզ նա հիմա,

Ու տես, թե ինչպես պարզ է քեզ ժպտում:


Դե վերցրու նրան բաց քո գրկի մեջ,

Ու սիրիր նրան անհագ կարոտով,

Չէ որ դու արդեն նրա գրկի մեջ

Կապրես երջանիկ ու միշտ մեծ սիրով: