25 марта 2011

Թմրամոլները սկսել են ակտիվորեն դիմել բուժման համար


Թմրամոլները սկսել են ակտիվորեն դիմել բուժման համար

2010-ին նարկոլոգիական դիսպանսեր դիմած թմրամոլների թիվը 2009-ի համեմատ 30 տոկոսով ավելացել է: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման տվյալ ներկայացրեց Նարկոլոգիական դիսպանսերի տնօրեն Պետրոս Սեմերջյանը, նշելով, որ 2009-ին գրանցված թմրամոլների թիվը 1717 էր, իսկ 2010-ին` 2472: Մասնագետը համարում է, որ հասարակությունում թմրամոլների թիվը չի
ավելացել, և այս ցուցանիշի աճը պայմանավորված է հիվանդների դիմելիության ակտիվությամբ: Նրա կարծիքով, դա էլ իր հերթին պայմանավորված է այն բանով, որ թմրամոլությունը ապաքրեականացվել է:



«Չզարմանաք, որ տարեցտարի թմրամոլների թիվն ավելանա»,-ասաց նա: Սեմերջյանը հիշեցրեց, որ թմրամոլներին կարող են բուժել միայն իրենց կամքով, ոչ ոստիկանությունը, ոչ էլ առողջապահության նախարարությունը նրանց բուժվել պարտադրելու իրավունք չունեն: Թմրամոլությունը կարելի է բուժել 10-20 օրում, այն կախված է հիվանդի կախվածության աստիճանից:
Սեմերջյանն ընդգծեց, որ բուժումը ՀՀ քաղաքացիների համար իրականցվում է պետպատվերի շրջանակում, բուժման միայն մեկ մեթոդն է (ուլտրա ռապիդ) վճարովի` 700-800 հազար դրամ: Այն հնարավորություն է տալիս 24 ժամվա ընթացքում բուժել թմրամիջոցներից կախվածությունը: