Գիտնականները պարզել են, որ սպիտակ գինին ավելի վնասակար է ատամների համար, քան կարմիրը: Իսկ խոզանակելն ավելի է լրջացնում իրավիճակը. Ըստ նրանց' սպիտակ խաղողն ավելի արագ է քայքայում ատամների էմալը, քան սև խաղողը' դարձնելով ատամներն ավելի զգայուն տաքի և սառի հանդեպ:
Ատամների վրա գինու մեջ պարունակվող թթվից առաջացած անհարթությունները դրանք դարձնում են ավելի խոցելի սննդի, թեյի և սուրճի մասնիկների հանդեպ:
Nutrition Research ամսագրում հրապարակված հետազոտությունը թույլ կտա կատարել գինու ընտրությունը բոլորովին այլ տեսանկյունից, քանի որ ընդունված է համարել, որ կարմիր գինին ավելի վնասակար է ատամների համար:
Գերմանիայի Մայնձի Յոհաննես Գուտենբերգ համալսարանի գիտախումբը հետազոտել է 40-65 տարեկան մարդկանց հեռացրած ատամները: Արդյունքում պարզվել է, որ սպիտակ գինու մեջ ընկղմված ատամներն ավելի շատ են վնասվում, քան կարմիր գինու մեջ ընկղմված ատամները:
Թթվային մեծ վնաս ստացած ատամների էմալը վերջնական "հարված" ստանում է խոզանակից:
Այս պարագայում «օգնության գալիս է» պանիրը: Դեսերտին կամ գինու հետ պանիր ուտելը կանխարգելում է ատամների էրոզիան, քանի որ դրանում շատ մեծ է կալցիումի բաղադրությունը: