30 марта 2011

ԳԵՂԵՑԻԿ ՍԻՐՈ ՀՈՒՇ. ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ...


Երջանկությունը այն է երևի,
Որ  սիրում են քեզ...
Եվ կամ գուցե այն,
Որ  դու ես սիրում...
Երջանկությունը այն երևի,
Որ սպասում են քեզ,
Թե° այն,որ դու ես
Հանդիպման  վազում:
Երջանկությունը գուցե թե այն է,
Երբ նրա զանգին անվերջ սպասում,
Սիրտդ թփրտում,և րոպեն
Տարի ու դար է թվում...
Երջանկությունն ի°նչ է,ասացե´ք:
Այն,որ դու° ես սիրում,
Թե° այն,որ քեզ են սիրում.
Իսկ գուցե թե ա°յն է,որ նրա
Տված վարդերն ասես
Ամենաչքնաղ ծաղիկներն են ողջ
Աշխարհի կարծես...
Երբ համբույրից ջերմ
Հևող կրծքիդ տակ
Սիրտդ ճախրում է
ՈՒ թռչում է հեռու,
Իսկ հոգուդ խորքում  հնչում են
Նրա շշունջները տաք...
Երջանկությունը երևի այն է,
Երբ երկուսդ էլ սիրում եք իրար.