Պարզվում է, որ մեկ բաժակ գինին կարող է "շատ բան ասել" այն նախընտրողի անհատականության մասին:
Ըստ Food Quality and Preference ամսագրում հրապարակված հետազոտության' քաղցր գինի նախընտրողները ավելի իմպուլսիվ են, սակայն չեն սիրում ավելի նոր փորձարկումներ: Հետազոտությանը մասնակցել են միջինը 43 տարեկան 45 տղամարդ և կին, որոնք պետք է լրացնեին երկու հարցաթերթիկ և ճաշակեին չոր կամ քաղցր իսպանական սպիտակ գինիներ:
Հետազոտության արդյունքում պարզվել է, որ քաղցր գինի նախընտրողները ավելի իմպուլսիվ և փակ էին: Նման մարդիկ խուսափում են նորարություններից: Հետևաբար քաղցրակեր մարդիկ խուսափում են նոր համեր ճաշակելուց և սնվելու ոչ առողջարար սովորություններ ունեն: Չնայած նման նախընտրությունները պարզ են թվում, դրանք չեն ձևավորվել "մի գիշերվա ընթացքում": Նախասիրությունները և նախընտրությունները կրում են նաև ժառանգական դիմագիծ, ձևավորվում են մարդու ծնվելուց առաջ և անցյալի փորձի արդյունքն են: Շրջապատի բույրերը և համերը, ինչպես նաև մոր նախընտրած ուտելիքի համը պտղին են հասնում պտղաջրերի միջոցով և մեծ ազդեցություն թողնում երեխայի հետագա կյանքի վրա:
Ըստ մասնագետ Դանիել Ռիդի' բոլոր երեխաները սիրում են քաղցրավենիք, սակայն դրա քաղցրության աստիճանը խիստ անհատական բնույթ է կրում: Օրինակ' դեպրեսիաներով և արբեցողությամբ "հարուստ" ընտանիքներում ծնված երեխաները ավելի շատ նախընտրում են քաղցր սնունդ, քան առավել բարեհաջող ընտանիքների երեխաները: