02 марта 2011

Սուրճն օգնում է վերականգնել հիշողությունը

Սուրճն օգնում է վերականգնել հիշողությունը


Սուրճի սիրահարները ունեցան ևս մեկ հիմնավորում իրենց նախասիրությունը պաշտպանելու համար: Գիտնականները, կատարելով գիտափորձեր մկների վրա, հաստատեցին, որ կոֆեինը վերադարձնում է հիշողությունը Ալցգեյմերի հիվանդության (ծերունական տկարամտություն) դեպքում: Այս մասին տեղեկացնում է Ռիա Նովոստի գործակալությունը:
Կատարված հետազոտությունները ցույց են տվել, որ կոֆեինի օգտագործումը վաղ հասունացման շրջանում հեռացնում է հիշողության հետ կապված խնդիրների առաջացումը մկների մոտ:
«Նոր տեղեկությունները հիմք են տալիս ենթադրելու, որ կոֆեինը կարող է բուժիչ միջոց հանդիսանալ Ալցգեյմերի հիվանդության վաղ շրջանում»,- նշել է Հարավային Ֆլորիդայի համալսարանում իրականացրած գիտափորձի հեղինակ Գերի Էրենդաշը:
Հիմնվելով մկների վրա անցկացված արդյունավետ փորձերի արդյունքների վրա, գիտնականները նախատեսում են փորձն իրականացնել նաև մարդկանց շրջանում: Մի քանի տարի առաջ Էրանդաշն ու իր գիտախումբը հետաքրքրություն ցուցաբերեցին կոֆեինի հանդեպ` որպես Ալցգեյմերի հիվանդության համար բուժիչ միջոց, և փորձի իրականացումից հետո պարզվեց, որ ավելի շատ կոֆեին օգտագործող մարդկանց մոտ փոքրանում է նյարդաախտաբանական հիվանդությունների վտանգը:
Փորձաքննության երթարկվեցին 55 մկներ` ենթարկված գենետիկական այնպիսի փոփոխությունների, որոնց մոտ ժամանակի ընթացքում առաջանում էին հիշողության հետ կապված խնդիրներ` նրանց մի մասին տալով օրեկան 5 անգամ կոֆեինով 200 գ ջուր:
2 ամիս անց կոֆեին ստացած մկների մոտ ակնհայտորեն նկատվեց հիշողության բարելավում, և անգամ նրանց արդեն կարող էին համեմատվել նորմալ մկների հետ: Միևնույն ժամանակ սովորական, այսինքն` առանց կոֆեինի ջուր ստացած մկների մոտ արդյունքները անբավարար էին:
Գիտնականները նաև ենթադրում են, որ կոֆեինը ճնշում է բորբոքային ռեակցիաներն ուղեղում, ինչն էլ նպաստում է դրա աշխատանքի բարելավմանը:
Նշենք, որ Ալցգեյմերի հիվանդությունը, որը որպես կանոն առաջանում է ծերունական տարիքում հանդիսանում է կենտրոնական նյարդային համնակարգի ախտաբանական հիվանդություն, որը բնորոշվում է ինտելեկտի իջեցմամբ, հիշողության կորստով և վարքի փոփոխությամբ: