11 марта 2011

Մարտի 19-ին Լուսինը կմոտենա Երկրին 356,6 հզ. կիլոմետրով


Հաջորդ շաբաթ՝ մարտի 19-ին, Լուսինը կմոտենա Երկրին 356,6 հզ. կիլոմետրով, հենց այդ օրն էլ լիալուսին կլինի. որոշ ԶԼՄ-ներ այդ երևույթն արդեն գնահատել են որպես սուպերլուսին։
Մոսկվայի պետական համալսարանի Շտերնբերգի անվան Աստղագիտության ինստիտուտի աշխատակից Վլադիմիր Սուրդինի խոսքերով՝ այդ օրը Լուսնի ազդեցությունը Երկրի վրա կլինի ավելի ուժեղ, քան սովորաբար, սակայն աղետալի իրադարձություների պետք չէ սպասել։
Ինչպես հաղորդում են որոշ ԶԼՄ-ներ, այդ երևույթը 2011թ. մարտի 19-ին երկրի վրա կառաջացնի երկրաշարժեր, ցունամի, հրաբխային ակտիվություն և այլ կատակլիզմներ։
Սուրդինը պարզաբանել է, որ սովորաբար նման բան կատարվում է մի քանի տասնամյակը մեկ անգամ։ Լուսնի սկավառակի անկյունային չափը երկնակամարի վրա հասնում է 0,56 աստիճանի, որը գրեթե 10%-ով գերազանցում է սովորական չափին։
Գիտնականը նաև նշում է, որ այդ օրը Երկիրը իրոք իր վրա կզգա արևա-լուսնային մակընթացության գրեթե առավելագույն հնարավոր ազդեցությունը։ Սակայն հաշվի առնելով, որ կենսաֆիզիկները թույլ կապ են գրանցել Լուսնի շարժման և երկրաշարժերի միջև, հնարավոր է, որ մարտի 19-ին կնկատվի երկրաշարժերի թեթևակի հաճախակիացում։ Այնուամենայնիվ, աղետալի դեպքի պետք չէ սպասել։