Եթե զույգերից իգական սեռի ներկայացուցիչը շատ ավելի գրավիչ է, քան նույն զույգի արական սեռի ներկայացուցիչը, նրանց բաժանման հավանականությունը շատ մեծ է։ Նման եզրահանգման են եկել բրիտանացի գիտնականները Չեստերում, Սթերլինգում և Լիվերպուլում անցկացրած ուսումնասիրության արդյունքում,
հայտնում է Daily Mail–ը։
Փորձին մասնակցել է 100 զույգ։ Նրանցից ոմանք որպես զույգ կազմավորված են եղել բոլորովին վերջերս, իսկ ոմանք էլ՝ տարիներ առաջ։ Յուրաքանչյուր տղամարդու ու կնոջ լուսանկարել և գնահատել են՝ հաշվի առնելով արտաքին տեսքը։ Ուսումանսիրության արդյունքում պարզվել է, որ եթե կինն ավելի գեղեցիկ է, քան տղամարդը, նրանց հարաբերությունները շարունակվել են ընդամենը մի քանի ամիս։
«Ստացվում է, որ հենց կինն է որոշում շարունակել հարաբերությունները, թե ոչ։ Իսկ գրավիչ կանայք ընդհանրապես գերադասում են կարճատև հարաբերություններ ու հակված են առաջ շարժվել»,–կարծիք է հայտնել հետազոտող Ռոբ Բարիսը։
Գիտնականները եզրակացրել են, որ տղամարդու համար կատարյալ զուգընկերուհի կարող է լինել արտաքին տվյալներով նրան համապատասխանող կինը։