Բրիտանացի Շերիդան Սիմովը հրատարակել է “Ինչի՞ մասին են մտածում տղամարդիկ բացի սեքսից” (What Every Man Thinks About Apart From Sex) խորագրով գիրքը: Ուշագրավ է, որ գրքում ոչինչ գրված չէ. այն կազմված է 200 դատարկ թերթերից: Չնայած գրքում նյութի բացակայությանը` այն Մեծ Բրիտանիայում բեստսելլեր է դարձել:
Գիրքն առավել հաճույքով օգտագործում են ուսանողները` նրա դատարկ էջերը որպես դասախոսության տետր ծառայեցնելով:
Հեղինակի խոսքով` գիրքը հրատարակելուց առաջ ինքը մեծածավալ վերլուծական աշխատանք է տարել, որի արդյունքում եկել է այն եզրակացության, որ տղամարդիկ սեքսից բացի ուրիշ ոչ մի բանի մասին չեն մտածում: Ահա թե ինչու է նա որոշել գիրքը հրատարակել առանց նյութի:
Ի դեպ, գիրքը կարելի է ձեռք բերել 8 դոլարով: |