Ամերիկյան գիտնականները պարզել են, որ ինքնաբերաբար ծխելը թողնելը կարելի է համարել թոքերի քաղցկեղի նշաններից մեկը:
Հետազոտությունն անցկացրել են մի խումբ գիտնականներ Ֆիլադելֆիայում Թոմաս Ջեֆֆերսոնի Համալսարանից` Բարբարա Քեմփլինգի ղեկավարությամբ: Քեմփլինգն ու իր գործընկերները հարցում են անցկացրել Ֆիլադելֆիայի` վետերանների համար նախատեսված բժշկական կենտրոնի 115 հիվանդների շրջանում, որոնց մոտ հայտնաբերվել էր թոքերի չարորակ ուռուցք: Բոլոր հարցվածները նախկինում ծխել էին, սակայն 55 մասնակիցն թողել էր ծխելը մինչև նրանց մոտ կհայտնաբերվեր քաղցկեղը:
Ըստ հետազոտությունների արդյունքների` միայն 6 մասնակիցների մոտ էր քաղցկեղը հայտնաբերվել ծխելը թողելուց առաջ: Նիկոտինային կախվածությունը միանման ուժեղ էր ինչպես ծխելն ավելի վաղ թողածների, այնպես էլ նրանց մոտ, ովքեր ծխելը թողել էին քաղցկեղի մասին լուրն իմանալուց հետո: Չնայած դրան` ծխելը թողածների 31% հեշտությամբ էր դա արել:
Գիտնականները նաև պարզել են, որ քաղցկեղն ի հայտ էր եկել մասնակիցների մոտ ծխելը թողելուց մոտ 2,7 տարի անց: Նրանց ենթադրությունների համաձայն` թոքերի չարորակ ուռուցքն արտադրում է այնպիսի նյութեր, որոնք նվազեցնում են նիկոտինից կախվածությունը:
|