American Journal of Epidemiology ամսագիրը նշում է. «Ոտքերի եղունգները սովորաբար դանդաղ են աճում, ուստի կարելի է վերջիններիս միջոցով շատ հեշտ է հետևել, թե նիկոտինի երկարատև օգտագործումն ինչ ազդեցություն է ունենում մարդու օրգանիզմի վրա: Փորձագետները պարզել են, որ եթե ոտքերի եղունգներում նիկոտինի քանակը շատ է, ապա թոքերի քաղցկեղի առաջացման հավանականությունը զգալիորեն մեծ է:
Այս տեսությունն ապացուցելու համար փորձագետներն ուսումնասիրել են ինչպես առողջ, այնպես էլ` քաղցկեղով հիվանդ գրեթե 800 հոգու ոտքերի` արդեն իսկ կտրված եղունգները: հետաքրքիրն այն էր, որ որոշ չծխող մարդկանց մոտ նիկոտինի մակարդակն ավելի բարձր էր` ի տարբերություն ծխողների: Գիտնականները ենթադրում են, որ ամբողջ խնդիրը պասիվ ծխելու մեջ է:
Հետազոտողների խոսքերով` տարեկան գրանցվում է թոքի քաղցկեղի 1,61 նոր դեպք: Նշենք, որ թոքերի քաղցկեղն ամենատարածված ուռուցքաբանական հիվանդությունն է: Հիվանդության դեպքերից մեծ մասի առաջացման պատճառը ծխելն է: