15 марта 2011

Պայքար սթրեսի դեմ մեկ գավաթ թեյով


Պայքար սթրեսի դեմ մեկ գավաթ թեյով

Բրիտանիայի և մի շարք այլ վայրերի ամենօրյա թերթերում նշվել է այս շաբաթ անցկացրած հետազոտության արդյունքների մասին: Պարզվել է, որ ոչ միայն թեյ խմելու արարողությունը, այլ նաև թեյի պատրաստման ծիսակարգը, հանգստացնող ազդեցություն ունի:
Հետազոտությունն իրականացրել են Լոնդոնի համալսարանի հոգեբաններ Մալքոլմ Քրոսսը և Ռիտա Մայքլզը:
Ինչպես նշում են հետազոտության հեղինակները,  նրանք վաղուց փորձում էին չափել և հասկանալ սթրեսի ժամանակ թեյի հզոր ուժը: Բացի այդ, ցանկությունը մեծ է եղել նաև բացահայտելու թեյի պատրաստման գործընթացի կենարար ուժը:
Փորձերը իրականացվել են 42 կամավորների'21 տղամարդկանց և 21 կանանց վրա: Սկզբում նրանց ենթարկել են "նախքան և հետո" փորձարկմանը, իսկ հետո կամավորները խոսել են թեյ խմելու իրենց սովորության մասին:
Կամավորներին երկու կենտանիշ խմբերի բաժանեցին, խմբերից  մեկը թեյ էր խմում, իսկ մյուսը՝ ոչ: Ապա նրանց տվեցին լրացնել երկու հոգեբանակա թեստ / Սփիլբերգեր և STAIA' չափահասների մոտ սթրեսը բացահայտող պետական նախագիծ/':
Այնուհետև մասնակիցներն անցել են ուշադրության կենտրոնացման մտավոր թեստ:
Թեստից հետո թեյի խմբին տրվել է մեկական բաժակ թեյ, իսկ մյուս խմբին'ջուր: Այնուհետև կամավորներև նորից ենթարկվեցին սթրեսի ստուգման թեստին:

Հետազոտողները հայտնաբերել են, որ
  • ü Նախքան մտավոր սթրեսի առաջադրանքը խմբերի միջև սթրեսային մեծ տարբերություն չկար
  • ü Թեյ չխմող խմբում առաջադրանքից հետո սթրեսի 25% աճ էր նկատվել
  • ü Թեյ խմող խմբում սթրեսի ցուցիչը նվազել էր 4-ով
  • ü Մասնակիցները նշել են, որ թեյը օգնել էր հանգստանալ և փորձին նախորդող սթրեսները ընկալել ներկայից սահմանազատված
  • ü Մասնակիցներից մեկի հավաստմամբ թեյը նրա մոտ սթրեսը որպես ընդգծված հատված տեսնելու հնարավորություն է տվել
  • ü Մյուսները հիշեցին, որ որևէ լուրջ քայլից առաջ լարվածությունը ակամա թոթափել են թեյով
  • ü Ոմանց մոտ թեյը հոգատարության և ինչ-որ մեկի ուշադրության կենտրոնում լինելու զգացում էր առաջացրել:

Հետազոտողները նաև նկատել են, որ ջուր խմելիս մասնակիցները լուռ էին, իսկ թեյ խմողների մոտ ծավալվել էր հետաքրքիր զրույց:  Թեյը նաև օգնել էր մտերմիկ հարաբերություններ ստեղծել մասնակիցների և նրանց համար թեյ պատրաստողների միջև:
Իրենց եզրակացության մեջ Քրոսսը և Մայքլզը նկատել են, որ թեյը ոչ միայն ֆիզիկական, այլ նաև հոգեկան սպեղանի է: Եվ գաղտնիքը միայն դրա քիմիական բաղադրությունը չէ, թեյի դրական էներգիան նաև մշակութային բացատրություն ունի: 

Սակայն որոշ փորձագետներ կասկածամտությամբ են տրամադրված հետազոտության արդյունքներին, քանի որ  հետազոտությունն իր ծավալով փոքր էր, մասնակիցները  ընտրված էին պատահականության սկզբունքով և տեղյակ էին փորձի  մասին: Բացի այդ, հետզոտողները չեն մանրամասնում մասնակիցներին ընտրելու իրենց չափանիշները և նրանց մտավոր առողջության, տարիքի, և այլ կարևոր հանգամանքների մասին չեն տալիս ստույգ տեղեկություններ: Բացակայում են նաև թեստերի ճշգրտության մասին վկայող ապացույցները: