Ըստ շոտլանդացի գիտնականների' կարմիր գինին օգնում է պայքարել օրգանիզմի բորբոքման դեմ:
Ինչպես նշում են Գլազգոյի համալսարանի մասնագետները, խաղողի բուսական հզոր հակաօքսիդանտ ռեսվերատրոլը օգնել է մկներին խուսափել վարակի հարուցիչներից: Մուկը, որին չէին տվել ռեսվերատրոլ, ստացել էր արյան վարակում հիշեցնող հիվանդություն: Ըստ հետազոտողներից մեկի'Ալիրիո Մելենդեզի' միշտ շատ դժվար է բուժել սուրվարակիչ հիվանդություները, նման հիվանդությունները շատ հաճախ մահվան պատճառ են դառնում: Նրանք, ում հաջողվում է ապաքինվել, ձեռք են բերում ներքին օրգանների լուրջ հիվանդություններ:
Նախորդ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ռեսվերատրոլը կանխում է ծերացման գործընթացը, օգնում է վարակներից հետո վերականգնել առողջությունը, կանխում է արյան բշտիկների գոյացումը և պայքարում է քաղցկեղի առաջացման դեմ:
Կարմիր գինին ռեսվերատրոլի ավելի մեծ քանակ է պարունակում, քան սպիտակ գինին:
Հետազոտողների եզրակացությունները հրապարակված են FASEB ամսագրում: