12 марта 2011

Գեղեցիկ սիրո հուշ


Սիրտս թախիծ է մի տեսակ լցված,
Հոգիս տխուր է` քո սիրուց արբած,
Ուզում եմ լցվել խինդով, ծիծաղով,
Ուզում եմ արբել քո սիրո խաղով:

Թող որ արևս քո պաչից բացվի,
Թող որ աչերս քո ձայնից ժպտան,
Թող սիրտս հալվի քո սիրուց միայն,
Թող ես էլ հալվեմ քո ձեռքում, իմ կյանք:

Թող կյանքս լինես իմ ամբողջ կյանքում,
Ու գիտեմ վստահ` այդպես կլինի,
Գիտեմ, որ դու էլ լոկ ինձ ես սիրում,
Գիտեմ` կլինես դու միշտ իմ կողքին:

Իմ կյանք, իմ հոգի, իմ սիրտ ու իմ լույս,
Իմ արև ու հույս, իմ միտք ու լուսին,
Սիրում եմ ես քեզ, սիրում եմ, լսի’ր,
Պաշտում եմ ես քեզ դու իմ ամեն ինչ: