01 марта 2011

Գեղեցիկ սիրո հուշ (Վարդեր տվեք ձեր սիրածին)


Վարդեր տվեք ձեր սիրածին
Ասեք նրան՝ Աստվածածին,
Լույս թող լինի  քո երեսին
Ես էլ՝քո հետ...միշտ միասին:
Նաև ասեք.«Իմ թանկագի՛ն»
Տալիս եմ քեզ հենց սիրտը իմ,
Ինձ համար էլ դու՝ միակն ես
Նա էլ ասի.« Ջա՜ն...ինչ լավն ես»:
Ինչպես գիտեք՝սերը կյանքում,




Օրհնություն է այնժամ դառնում,
Րոպե թե որ չես տատանվում


Երբ սիրուն ես...քեզ նվիրում:
Վստահ եղեք,սիրեք սրտով,


Կիրք ու մոլուցք վանեք հերթով,
Անհաղթ է նա, ում մոտ սերը
Մաքուր է ոնց...զուլալ ջուրը:


Սեր ասելիս,թող ձեր սրտում
Ինչպես սլաք՝ ժամացույցում,
Րոպեն անցնի ոնց ակնթարթ
Ամեն  մի պահ...լինեք զվարթ:
Հույս ու հավատ թող ձեզ բերի
Ամեն մի օր, ամիս, տարի,
Րաֆֆին կասեր.« Սուրբ կայծ լինի»
Վստահ եք թե...սերն է տացի:
Աշխարհ մտնեք թե դուք սիրով,
Ծով երազներ հերթով-կարգով,
Նպատակներ կիրականան
Եթե սերն է...սիրուն արժան:
Րաֆֆին այնժամ իրոք կասեր.
-Ինչ լավ բան է...իմանալ սե՛