Կան մարդիկ, ոորնք մի շարք պատճառով հրաժարվում են միս ուտելուց: Նման պատճառներից են առողջ ապրելակերպը, կենդանիների մասին հոգատարությունը, շրջակա միջավայրի խնդիրները և այլն:
Բայց մարդկանց մյուս մասը չի պատրաստվում հրաժարվել միս ուտելու հաճույքից:Այդպիսի մարդիկ պետք է իմանան, որ միսը պարունակում է օրգանիզմում վնասակար և օգտակար բակտերիաների հավասարակշռությունը ապահովող միկրոօրգանիզմներ, որոնք անհրաժեշտ են մարդու առողջության համար:Սակայն կենդանիներին նաև տալիս են հակաբիոտիկներ'տարբեր վարակներից խուսափելու համար: Այդ հակաբիոտիկները կարող են վնասակար լինել մարդու օրգանիզմի համար: Երկար ժամանակ նման հակաբիոտիկներրով հարուստ մսամթերք օգտագործելու արդյունքում օրգանիզմը ձեռք է բերում կայունություն դրանց հիմքով պատրաստվող դեղորայքի նկատմամբ և դառնում է անպաշտպան տարբեր վարակների պարագայում: Տրամաբանորեն կարելի է ենթադրել, որ հակաբիոտիկների մեծ քանակ ընդունած կենդանին էլ է դառնում վարակիչ հիվանդությունների թիրախ:
Այսպիսով, նախքան մսամթերք գնելը համոզվեք, որ կենդանին պահվել է մաքուր և վարակից պաշտպանված վայրում:
Աճի հորմոնների էֆեկտը
Աճի հորմոնները քիմիական ակտիվ միացություններ են, որոնք վերահսկում են օրգանիզմի աշխատանքը: Դրանք պատասխանատու են օրգանիզմի առողջության համար: Կենդանիներին տրվում են հորմոններ դրանց աճն արագացնելու համար:
Այդ հորմոններն են արհեստականորեն փոխված տեստոստերոնը, պրոգեստերոնը և էստրոգենը: ԱՄՆ-ում կենդանիներին տրվում է պահանջվածից 15% ավել հորմոններ 10% -ով ավել միս և կաթ ստանալու համար: Նման սնունդ ընդունելով' մարդը ենթարկվում է հորմոնալ խախտումների վտանգին: Այսպիսով, խուսափեք դրսից միս և կաթ գնելուց: Օգտվեք խանութներից: Մի օգտագործեք հում կաթնամթերք և մսամթերք: Դրանց բարձր ջերմաստիճանով մշակումը վնասազերծում է վնասակար մանրէների մեծ մասը: