04 января 2011

Իրադարձություններ, որ եղել են 1999թ-ին` ճագարի տարում..


1999թ. – Շրջանառության մեջ է մտցվել Եվրո դրամական արժույթը ( Հունվարի 1 ) 1999- Սամարայում սարսափելի ողբերգություն տեղի ունեցավ ( ետրվարի 10 ) 1999- ձողացատկի աշխարհի ռեկորդակիր Սերգեյ Բուբկան Հելսինկիում վիրահատվեց ( ետրվարի 10 )
1999թ - Իսրայելի ավիացիան օդային հարվածներ է հասցրել Լիբանանին` ի պատասխան Հարավային Լիբանանում մահմեդական ահաբեկիչների իրականացրած ահաբեկչական գործողությունների ( Մարտի 1 )
1999- Սիերա-Լեոնեի ափերի մոտ ուղևորատար նավ խորտակվեց, ավելի քան 150 մարդ զոհվեց ( Մարտի 26 )
1999- գրանցվեց ՙՄելիսա՚ վիրուսի ի հայտ գալը, որը կարճ ժամանակահատվածում խափանեց աշխարհում հարյուր հազարավոր համակարգիչներ ( Մարտի 26 ) 1999- Կիևի մոտ, կասկածելի հանգամանքներում, ավտովթարից զոհվեց Ուկրաինայի ժողովրդական պատգամավոր, Ժողովրդական Ռուխի ղեկավար Վյաչեսլավ Չեռնովոլը ( Մարտի 26 )
1999- Եվրամիությունը սատարեց պաղեստինցիների` սեփական պետություն ստեղծելու իրավունքը ( Մարտի 26 )
1999- Մոսկվայի Կինոյի կենտրոնական տանը ռեժիսոր Նիկիտա Միխալկովի վրա ձվեր նետեցին ( Մարտի 10 )
1999- Չեխիան, Հունգարիան և Լեհաստանը մտան ՆԱՏՕ ( Մարտի 12 ) 1999- բռնցքամարտի սկանդալային մենամարտ տեղի ունեցավ Հոլիֆիլդի և Լյուիսի միջև ( Մարտի 13 )
1999թ – Կանադայի Հյուսիս-Արևմտյան տարածքում մոտ 2 միլիոն կիլոմետր քառակուսի է հատկացվել նոր նահանգ Նանավաթին` Իկալյուտ կենտրոնով: ( Ապրիլի 1 )
1999թ – Հարավսլավիայի կառավարությունը հայտարարել է Կոսովոյում ռազմական գործողությունների դադարեցման մասին: ( Ապրիլի 8 )
1999թ – Իրաքը մերժել է ՄԱԿ-ի առաջարկը` իրաքյան ռազմավարական օբյեկտներում հանձնախմբի շարունակման վերաբերյալ: ( Ապրիլի 8 )
1999թ – Նիամեյի օդանավակայանում սեփական թիկնազորի սպաների կողմից սպանվել է Նիգերի նախագահ Իբրահիմ Մայնասսարան: ( Ապրիլի 9 )
1999թ – Սլոբոդան Միլոշևիչը Բորիս Ելցինին է հանձնել Ռուսաստանի ու Բելոռուսի Միությանը Հարավսլավիայի միանալու խնդրանքի մասին նամակը: ( Ապրիլի 11 )
1999թ – Նորզելանդացի Մայկ Մորելը համաշխարհային ռեկորդի հեղինակ է դարձել` 25 ժամ անընդմեջ դասախոսություն կարդալով: ( Ապրիլի 11 )
1999թ – ՆԱՏՕ-ի ավիացիայի թռիչքի ժամանակ Հարավսլավիայում ոչնչացվել է մի կամուրջ, որով գնացք էր ընթանում, զոհվել է 10 մարդ: ( Ապրիլի 12 )
1999թ – ՆԱՏՕ-ի ավիացիան Հարավսլավիայում հարձակվել է ալբան փախստականների շարասյան վրա, ինչի արդյունքում զոհվել է 64 մարդ: ( Ապրիլի 14 )
1999թ – Պակիստանի նախկին վարչապետ Բենազիր Բհուտտոն մեղավոր է ճանաչվել կոռուպցիայի մեջ և դատապարտվել է հնգամյա բանտարկության: ( Ապրիլի 15 )
1999թ – Աստղագետների միջազգային թիմը հայտարարել է Անդրոմեդա համաստեղության Էփսիլոն աստղի մոտ մեծ մոլորակների հայտնաբերման մասին (Արեգակնային համակարգի սահմաններից դուրս մոլորակների առաջին հայտնաբերումը): ( Ապրիլի 15 )
1999թ – Ավտովթարում զոհվել է հայտնի մոդելագործ Նիկոլա Տրուսսարդին: ( Ապրիլի 15 )
1999թ – Հոկեյի Ազգային Լիգայի (ՀԱԼ) պատմության ընթացքում ամենաարդյունավետ հոկեյիստ �?ւեյն Գրեցկին հայտարարել է սպորտից հեռանալու մասին: ( Ապրիլի 17 )
1999թ – Լիտլտոնի (Կոլորադո) բարձրագույն դպրոցի 3 դեռահաս արյունալի սպանդ են իրականացրել` դրանից հետո սպանելով իրենց, զոհվել է 25 մարդ, վիրավորվել է 20-ից ավելի մարդ: ( Ապրիլի 20 )
1999թ – Ահաբեկիչները զավթել են Մոսկվա-Դուշանբե երթի Տու-154 մարդատար իքնաթիռը: ( Ապրիլի 21 )
1999թ – Ամերիկյան ավիացիան Բելգրադում ռմբակոծել է Հարավսլավիայի հեռուստակենտրոնը, ինչի արդյունքում զոհվել է 10 աշխատակից: ( Ապրիլի 22 )
1999թ – Աշխարհի հազարավոր համակարգիչներ վարակվել են «Չեռնոբիլ» վիրուսով: ( Ապրիլի 26 )
1999թ – Կոսովոյից առաջին ալբանացի փախստականները ժամանել են Կանադա: ( Ապրիլի 27 )
1999թ – ԱՄՆ Կոնգրեսը հավանություն է տվել Հարավսլավիային ավիահարվածներ հասցնելուն: ( Ապրիլի 28 )
1999թ – Ամերիկացի Ֆրենկ Սայմոնը համաշխարհային ռեկորդ է գրանցել` 14.5 վայրկյանում ատամներով պահելով 61 կիլոգրամանոց մոտոցիկլը: ( Ապրիլի 28 )
1999թ – Պաղեստինցիները հրաժարվել են 1999 թվականի մայիսի 4-ին սեփական պետության հռչակումից` կապված Իսրայելում մոտեցող ընտրությունների հետ: ( Ապրիլի 29 )
1999թ – Ամերիկյան ավիացիան Բելգրադում ռմբակոծել է Հարավսլավիայի Պաշտպանության նախարարության շենքը: ( Ապրիլի 29 )
1999թ – Ավստրալացի Դարեն Պաուելլը սնոուբորդով շարժման արագության համաշխարհային ռեկորդ է գրանցել` 200.36 կմ/ժամ: ( Մայիսի 1 )
1999թ – Համիլթոն լճում (Արկանզաս, ԱՄՆ) խորտակվել է զվարճաշրջանավ, զոհվել է 13 մարդ: ( Մայիսի 1 )
1999թ – Օկլահոմայում տեղի ունեցած մի շարք տոռնադոների արդյունքում զոհվել է մոտ 42 մարդ: ( Մայիսի 3 )
1999թ – Շոտլանդիայի պատմության մեջ առաջին անգամ տեղի են ունեցել սեփական խորհրդարանական ընտրություններ: ( Մայիսի 5 )
1999թ – 1054 թվականին քրիստոնեական եկեղեցու պառակտումից ի վեր` առաջին անգամ Հռոմի պապն այցելել է ուղղափառ երկիր` Ռումինիա: ( Մայիսի 7 )
1999թ – Բելգրադի ռմբակոծման ժամանակ ամերիկյան ռմբակոծիչները սխալմամբ ռմբակոծել են Չինաստանի դեսպանատունը: ( Մայիսի 7 )
1999թ – Բանգլադեշի ափերի մոտ խորտակվել է լաստանավ, զոհվել է մոտ 300 մարդ: ( Մայիսի 8 )
1999թ – Հնդկաստանը ռազմական գործողություն է ձեռնարկել Քաշմիրի սահմանը խախտած պակիստանյան զինյալների դեմ: ( Մայիսի 9 )
1999թ – Ռուսաստանում Պրիմակովի կառավարությունը հրաժարական է տվել: ( Մայիսի 12 )
1999թ – Վրաստանի բնակիչ Լ. Սարկիսովը դարձել է Էվերեստի գագաթը բարձրացած ամենատարեց մարդը` 60 տարեկան 161 օրական: ( Մայիսի 12 )
1999թ – Ամերիկյան ավիացիան սխալմամբ ռմբակոծել է կոսովյան Կորիսա գյուղը, ինչի արդյունքում զոհվել է 79 ալբանացի: ( Մայիսի 13 )
1999թ – Իսրայելում անցկացված ընտրություններում հաղթել է Էխուդ Բարաքը: ( Մայիսի 17 )
1999թ – Ռուսաստանի Պետդուման ձայների մեծամասնությամբ (243 կողմ, 20 դեմ) բանաձև է ընդունել, որով կամավոր հրաժարական տալու կոչ է արվել Ռուսաստանի նախագահ Բորիս Ելցինին: ( Մայիսի 14 )
1999թ – Կանադայի կառավարությունը մեկ տարվա քննարկումներից հետո հայտարարել է, որ երկրում չի կարգավորի ու վերահսկի Ինտերնետը: ( Մայիսի 18 ) 1999թ – Իր նորամուտի օրը «Աստեղային պատերազմներ. Էպիզոդ 1» ֆիլմը հավաքել է ռեկորդային գումար` 28.5 միլիոն դոլար: ( Մայիսի 19 )
1999թ – Կոնիերսի դպրոցում (Ջորջիա, ԱՄՆ) 15-ամյա դպրոցականը վիրավորել է 6 համադասարանցու` ատրճանակից կրակ բացելով նրանց վրա: ( Մայիսի 20 )
1999թ – Դոնեցկի Զասյադկոյի անվան հանքահորում տեղի ունեցած պայթյունից զոհվել է 39 մարդ: ( Մայիսի 24 )
1999թ – Բանտից ազատ է արձակվել ամերիկացի աշխարհահռչակ բռնցքամարտիկ Մայք Թայսոնը, ով 3 ամիս անազատության մեջ էր հայտնվել երկու վարորդների վրա հարձակվելու համար: ( Մայիսի 25 )
1999թ – Հնդկաստանը Քաշմիրում օդային հարվածներ է հասցրել պակիստանյան դիրքերին: ( Մայիսի 26 )
1999թ – ԱՄՆ-ի իշխանությունները Կարիբյան ծովում ձերբակալել են 4 տոննա կոկաին փոխադրող ուկրաինական անձնակազմով նավը: ( Մայիսի 27 )
1999թ – Հաագայում Միջազգային ռազմական տրիբունալը Հարավսլավիայի նախագահ Սլոբոդան Միլոշևիչին մեղավոր է ճանաչել Կոսովոյում ռազմական հանցագործություններ կատարելու մեջ: ( Մայիսի 27 )
1999թ – 15-ամյա վեճից հետո Կանադայում օրենք է ընդունվել, որով դեռահասների համար քրեական պատասխանատվություն կրելու տարիքը 16-ից իջեցվել է 14-ի: ( Մայիսի 28 )
1999թ – Մինսկի մետրոպոլիտենի «Նեմիգա» կայանում գարեջրի տոնի ժամանակ առաջացած հրմշտոցից զոհվել է 53 մարդ: ( Մայիսի 30 )
1999թ – Սկսվել է Աիբո ճապոնական շուն-ռոբոտների վաճառքը, առաջին 20 րոպեների ընթացքում վաճառվել է 3.000 ռոբոտ (վաճառքի արագության համաշխարհային ռեկորդ): ( Մայիսի 31 )
1999թ – Առաջին անգամ ի հայտ է եկել «Worm.ExploreZip» վիրուսը, որով վարակվել են աշխարհի հազարավոր համակարգիչներ: ( Հունիսի 6 )
1999թ – Իսպանիայի տարբեր քաղաքներում գտնվող իտալական դիվանագետները ստացել են ռումբով նամակներ (բոլոր պայթուցիկները վնասազերծված են եղել), ինչի պատասխանատվությունն իրենց վրա են վերցրել իտալական Կարմիր բրիգադները: ( Հունիսի 7 )
1999թ – Հարավսլավիայի խորհրդարանն ընդունել է ՆԱՏՕ-ի հետ ռազմական հակամարտության կարգավորման մասին իրեն առաջարկված պլանը: ( Հունիսի 3 ) 1999թ – Անսպասելի առաջխաղացման արդյունքում ռուսական զորքերը ՆԱՏՕ-ի զորքերի ժամանումից մի քանի ժամ առաջ գրավել են Պրիշտինայի (Կոսովո) օդանավակայանը: ( Հունիսի 10 )
1999թ – Կոսովո (Հարավսլավիա) են մտցվել ՆԱՏՕ-ի զորքերը: ( Հունիսի 12 ) 1999թ – ԱՄՆ Գերագույն դատարանը վերացրել է խաղատան հեռուստագովազդի վրա դրված 65-ամյա արգելքը: ( Հունիսի 14 )
1999թ – Հարավային Կորեայի նավերը Դեղին ծովում խորտակել են հյուսիս-կորեական տորպեդային կատեր: ( Հունիսի 15 )
1999թ – Բելգիայում քիմիկատների գերազանցման համար արգելվել է «Կոկա-կոլայի» վաճառքը: ( Հունիսի 15 ) 1999թ – Ամերիկացի վազորդ Մորիս Գրինը 100 մետր վազքատարածքում գրանցել է ներկայումս գործող համաշխարհային ռեկորդ` 9.79 վայրկյան: ( Հունիսի 16 ) 1999թ – Ռուս ձողացատկորդ Մաքսիմ Տառասովն Աթենքում գրանցել է Ռուսաստանի ռեկորդ` 6.05 մետր: ( Հունիսի 16 )
1999թ – Վիկտորիայում (Կանադա) բանկի թալանման փորձի ժամանակ ձերբակալվել է կանադական ժամանակակից ամենաընթերցվող բանաստեղծներից Սթիվեն Ռեյդը: ( Հունիսի 17 )
1999թ – ՆԱՏՕ-ի ավիացիան պաշտոնապես դադարեցրել է Հարավսլավիայի ռմբակոծումը: ( Հունիսի 20 )
1999թ – Գերմանացի թենիսիստուհի Շտեֆի Գռաֆը գերազանցել է կանանց թենիսում վաստակած գումարի ռեկորդը` ստանալով 21.512.490 դոլար: ( Հունիսի 21 )
1999թ – Իսրայելական ավիացիան ռմբակոծել է Հարավային Լիբանանում գտնվող «Հըզբոլահի» բազաները: ( Հունիսի 24 )
1999թ – Ամերիկացի Կուրտ Օսբոռնը գրանցել է համաշխարհային ռեկորդ` մեկ անիվային հեծանվով անցնելով 4569 կիլոմետր: ( Հունիսի 25 )
1999թ – Նորման լճում (ԱՄՆ) 400 նավակ միացյալ շղթա են կազմել (համաշխարհային ռեկորդ): ( Հունիսի 27 )
1999թ – Քրդական առաջնորդ Աբդուլահ Օջալանը դատապարտվել է մահապատժի: ( Հունիսի 29 )
1999թ – Հարավսլավիան և ՆԱՏՕ-ն պայմանագիր են ստորագրել ռմբակոծությունների դադարեցման վերաբերյալ, որով հարավսլավական զորքերը պետք է դուրս բերվեին Կոսովոյից և այնտեղ մտնեին խաղաղապահ զորքերը: ( Հունիսի 9 )
1999թ – Լաս Վեգասում կայացել է հաքերների միջազգային կոնգրեսը: ( Հուլիսի 13 ) 1999թ – Չեխ ատլետ Թոմաշ Դվորժակը գրանցել է ցայժմ գործող համաշխարհային ռեկորդ` տասնամարտում վաստակելով 8994 միավոր: ( Հուլիսի 4 )
1999թ – Բելգիայում գոլֆի ակումբի ավտոկայանատեղից անհայտ անձինք առևանգել են Եվրոպայում ՆԱՏՕ-ի գերագույն գլխավոր հրամանատար, ամերիկյան գեներալ �?ւ. Կլարկի ավտոմեքենան: ( Հուլիսի 6 )
1999թ – Իսրայելի վարչապետի պաշտոնում իր գործունեությունն է սկսել Էհուդ Բարակը: ( Հուլիսի 6 )
1999թ – Կիևում առևանգվել է Ուկրաինայի առաջին փոխվարչապետ Վ. Կուրատչենկոյի ավտոմեքենան: ( Հուլիսի 6 )
1999թ – Եթովպացի վազորդ Խ. Գուեռեյը մեկ մղոն վազքատարածքում գրանցել է ներկայումս գործող համաշխարհային ռեկորդ` 3 րոպե 43.13 վայրկյան: ( Հուլիսի 7 )
1999թ – Իսպանական ոստիկանությունը ձերբակալել է ռուսների ու ուկրաինացիների նավը, ովքեր տեղափոխում էին գրեթե 10 տոննա կոկաին և ավելի քան 200 կիլոգրամ հերոին: ( Հուլիսի 7 )
1999թ – �?ւկրաինացի միակ տիեզերագնաց Լեոնիդ Կադենյուկը նշանակվել է �?ւկրաինայի նախագահի օգնական: ( Հուլիսի 8 )
1999թ – Լուսնի վրա հայտնված երրորդը հանդիսացող ամերիկյան տիեզերագնաց Չ. Կոնրադը, մոտոցիկլետով վթարի մեջ ընկնելով, զոհվել է: ( Հուլիսի 8 )
1999թ – Ֆրանսիացի Դամի Լևասիչը 81,10 ժամվա ընթացքում անցկացրել է շախմատային 322 հանդիպում (համաշխարհային ռեկորդ): ( Հուլիսի 15 )
1999թ – Չինաստանը խոստովանել է, որ արդեն մի քանի տարի է, ինչ ունի նեյտրոնային ռումբ: ( Հուլիսի 15 )
1999թ – Մեկնարկի ժամանակ կործանվել է ռուսական «Ռադուգա 1» ռազմական արբանյակը, ինչից հետո Ղազախստանն արգելել է հրթիռների մեկնարկը Բայկոնուր տիեզերակայանից: ( Հուլիսի 5 )
1999թ – Կուբան ԱՄՆ-ի դեմ 181 միլիարդ դոլարի հայց է ներկայացրել 40 տարվա ընթացքում տնտեսական շրջափակման միջոցով հասցված վնասների փոխհատուցման համար: ( Հուլիսի 5 )
1999թ – 300 տարվա ընթացքում առաջին անգամ բացվել է Շոտլանդական խորհրդարանի նիստը: ( Հուլիսի 1 )
1999թ – Ճապոնական «Տանիտա» ընկերությունը վաճառքի է հանել «Ֆրեշ քիս» բերանի հոտի ալեփոխարկիչը (դետեկտոր), ինչը դարձել է այդ տեսակում աշխարհում ամենաշատ վաճառվող ապրանքը: ( Հուլիսի 1 )
1999թ – Ծովում անհետ կորչել է Ջոն Քենեդի կրտսերի (ԱՄՆ նախկին նախագահի որդի) ու նրա կնոջ ինքնաթիռը: ( Հուլիսի 16 )
1999թ – ԽՍՀՄ նախկին նախագահ Գորբաչովի կին Ռաիսայի մոտ հայտնաբերվել է քաղցկեղ: ( Հուլիսի 22 )
1999թ – Առաջին անգամ տիեզերք է թռչել մի անձնակազմ, որը կին է գլխավորել (ամերիկացի տիեզերագնացուհի Է. Քոլինսը): ( Հուլիսի 23 ) 1999թ – Կանադան աճուրդի ժամանակ ձեռք է բերել Էրի լճում գտնվող Միդլ կղզին: ( Հուլիսի 28 )
1999թ – Կուբայի առաջնորդ Ֆիդել Կաստրոն ԱՄՆ-ին ու Կանադային մեղադրել է «կեղտոտ խաղերի» մեջ, ինչն ուղղված էր Համաամերիկյան խաղերում կուբայական թիմի դեմ: ( Հուլիսի 29 )
1999թ – ԱՄՆ նախագահ Բիլ Քլինթոնը Պոլ Ջոնսի գործով դատական գործընթացի ժամանակ դատարանին չհարգելու պատճառով տուգանվել է 90.000 դոլարով (նախագահը մեղադրվում էր սեռական նկրտումների մեջ): ( Հուլիսի 30 )
1999թ – Ռուս վազորդուհի Ելենա Մոտալովան Տուլայում 3000 մետր արգելավազքում համաշխարհային ռեկորդ է գրանցել` 9 րոպե 48.88 վայրկյան: ( Հուլիսի 31 )
1999թ – Պերուում իրականացվել է պատմության մեջ ամենամեծ փախուստը. անչափահասների գաղութից փախչել է 450 մարդ: ( Օգոստոսի 2 )
1999թ – Ամերիկայի առաջին տիկին Հիլարի Քլինթոնն իր ամուսին, ԱՄՆ նախագահ Բիլ Քլինթոնի Մոնիկա Լևինսկու գործով ասած սուտը բացատրել է նրա մոր ու տատիկի միջև «սարսափելի կոնֆլիկտով»: ( Օգոստոսի 2 )
1999թ – Մոսկվայում ստեղծվել է Ռուսաստանի խոշորագույն «Մեր հայրենիքը ողջ Ռուսաստանն է» քաղաքական բլոկը: ( Օգոստոսի 4 )
1999թ – Կիբեռմեքենաների ֆուտբոլի աշխարհի առաջին չեմպիոն է դարձել Ֆրանսիայի թիմը: ( Օգոստոսի 5 )
1999- Չինաստանն արգելեց Հռոմի պապին այցելել Հոնկոնգ ( Օգոստոսի 10 )
1999- Դաղստանը հայտարվարեց անկախ հանրապետություն ( Օգոստոսի 10 )
1999- Կանզաս նահանգում դպրոցական ուսուցման ծրագրից հանվեցին Դարվինի Էվոլյուցիայի տեսության դասախոսությունները ( Օգոստոսի 11 )
1999- Անգլիայում ավտովթարից մահացավ ՙՍփայս գրլզ՚ խմբի հիմնադիր Ռոբերտ Հերբերտը ( Օգոստոսի 11 )
1999- Ուկրաինայում որոշում կայացվեց փակել բոլոր սթափարանները ( Օգոստոսի 12 )
1999- Օստինում աղբի մեքենան քիչ մնաց վրաերթի ենթարկեր վազքի դուրս եկած ԱՄՆ նախագահի թեկնածու, Տեխասի նահանգապետ Ջորջ Բուշին ( Նոյեմբերի 1 )
1999- Կազանում սկսվեց Թաթարստանի մայրաքաղաքի երկու բնակիչների դեմ հարուցված դատական գործը, որոնք մեղադրվում էին անչափահասների հանդեպ այլասերված գործողությունների մեջ: Նրանցից մեկը` Սերգեյ Դանիլովը հանդիսանում էր Մոր և մանկան պահպանության պետական հիմնադրամի նախագահ և ՌՖ Պետդումայի պատգամավոր Վլադիմիր Ժիրինովսկու օգնականը: ( Նոյեմբերի 1 )
1999- Օստինում աղբի մեքենան քիչ մնաց վրաերթի ենթարկեր վազքի դուրս եկած ԱՄՆ նախագահի թեկնածու, Տեխասի նահանգապետ Ջորջ Բուշին ( Նոյեմբերի 1 ) 1999- Կազանում սկսվեց Թաթարստանի մայրաքաղաքի երկու բնակիչների դեմ հարուցված դատական գործը, որոնք մեղադրվում էին անչափահասների հանդեպ այլասերված գործողությունների մեջ: Նրանցից մեկը` Սերգեյ Դանիլովը հանդիսանում էր Մոր և մանկան պահպանության պետական հիմնադրամի նախագահ և ՌՖ Պետդումայի պատգամավոր Վլադիմիր Ժիրինովսկու օգնականը: ( Նոյեմբերի 1 )
1999- Մոսկվայում ավտովթարից մահացավ ռուս դերասան Եվգենի Դվորժեցկին ( Դեկտեմբերի 1 )
1999- վերջին ամերիկացի զինվորը լքեց Պանաման ( Դեկտեմբերի 1 )
1999- Ռուսաստանը հայտարարեց դեպի Ուկրաինա էլեկտրաէներգիայի և գազի արտահանման դադարեցման մասին ( Դեկտեմբերի 10 )
1999- ռուսական կառավարությանն ուղղված նամակում չեչեն գրոհայինների առաջնորդներից մեկը` Սալման Ռադուևը, առաջարկեց մեկ միլիոն դոլարի դիմաց Ռուսաստանին հանձնել Շամիլ Բասաևին և գրոհայիններին դուրս բերել Չեչնիայից ( Դեկտեմբերի 10 )
1999- Մոսկվայի երեք խանութներում ռումբեր պայթեցվեցին ( Դեկտեմբերի 10 ) 1999- կայացավ ռուսական հոկեյի լիգայի պատմության մեջ ՙբոլոր աստղերի՚ առաջին խաղը ( Դեկտեմբերի 11 )
1999- պատմության մեջ առաջին անգամ Մոսկվայում բացվեց կաթոլիկ եկեղեցու մայր տաճար ( Դեկտեմբերի 12 )
1999- Թայլանդում իրականացվեց պատմության մեջ ամենամասսայական պարաշուտային ցատկը. 282 պարաշուտիստ 7,11 վայրկյան շարունակ թռչում էին իրար ձեռք բռնած ( Դեկտեմբերի 16 )
1999- Վենեսուելայում ավելի քան 30 հազար մարդ զոհվեց հեղեղների և սողանքների արդյունքում ( Դեկտեմբերի 17 )
1999- խոշոր դեսանտային գործողությունների ընթացքում ռուս ֆեդերալ զորքերը շրջափակեցին Չեչնիայից Վրաստան տանող ճանապարհը ( Դեկտեմբերի 17 )
1999- Բելգիայում մարինացվեց 1196,55 կգ ծովատառեխով լի ամենամեծ տակառը ( Դեկտեմբերի 18 )
1999- Հոնգկոնգում վառվեց աշխարհում ամենամեծ նեոնային գովազդը`5033 քմ մակերեսով ( Դեկտեմբերի 18 )
1999- Մոսկվայի համալսարանական հանրակացարանի հրդեհից մահացան 12 մարդ ( Դեկտեմբերի 18 )
1999- Մոսկվայի քազաքապետ վերընտրվեց Յուրի Լուժկովը ( Դեկտեմբերի 19 )
1999- ավտովթարից զոհվեց անգլիացի դերասան Լյուլենը, որը Ջեյմս Բոնդի ֆիլմերում տարիներ շարունակ մարմնավորում էր բժիշկ Կյուին ( Դեկտեմբերի 19 )
1999- Ռուսական ֆեդերալ զորքերը գրավեցին չեչենական Ալխատ-Յուրտ բնակավայրը (որի ժամանակ, ըստ չեչենների, զինվորները կոտորեցին խաղաղ բնակչությանը) ( Դեկտեմբերի 2 )
1999- Հյուսիսային Իռլանդիայի ղեկավարումը Լոնդոնից փոխանցվեց տեղական ինքնավար կառավարությանը ( Դեկտեմբերի 2 )
1999- Ուկրաինայի վարչապետի պաշտոնում հաստատվեց Ազգային բանկի նախկին ղեկավար Վիկտեր Յուշչենկոն ( Դեկտեմբերի 22 )
1999- ռուսական ֆեդերալ զորքերը սկսեցին Գրոզնին գրավելու գործողությունները ( Դեկտեմբերի 22 )
1999- իսպանական փոքրիկ Էլչե քաղաքի բնակիչները շահեցին լոտոյում պատմության մեջ ամենամեծ ջեկ-փոթը` համատեղ շահելով 263 մլն դոլար ( Դեկտեմբերի 22 )
1999- լրացավ ԽՍՀՄ-ի ժողովրդական արտիստ, բայանահար- վիրտուոզ Յուրի Կազակովի 75 ամյակը ( Դեկտեմբերի 24 )
1999- Ֆրանսիայում փոթորիկը ոչնչացրեց ռեկորդային քանակով ծառեր` մոտ 270 միլիոն ( Դեկտեմբերի 26 )
1999- ամերիկյան ՙԹայմ՚ ամսագիրը Ալբերտ Էյնշտեյնին դարի մարդ հռչակեց ( Դեկտեմբերի 27 )
1999- Կալաշնիկովի ինքնաձիգը դարձավ ՙդարի առարկա՚ ( Դեկտեմբերի 27 )
1999- ՙՆյու-Յորք Փոստ՚ թերթը տեղեկացրեց Մայքլ Ջեքսոնի և գերաստղ էլիզաբեթ Թեյլորի առաջիկայում կայանալիք հարսանիքի մասին ( Դեկտեմբերի 27 )
1999- մահացավ սոուլ և ռիթմ ընդ բլյուզ երաժշտության կատարող Կերտիս Մեյֆիլդը ( Դեկտեմբերի 27 )
1999- երկու անգամ մոլորակի լավագույն ֆուտբոլիստ ճանաչված Դոնալդոն ամուսնացավ 22-ամյա ֆուտբոլասեր Միլեն Դոմինգուշի հետ ( Դեկտեմբերի 27 )
1999- Թուրքմենստանի ժողովրդական խորհուրդն օրենք ընդունեց երկրում մահապատիժը վերացնելու մասին ( Դեկտեմբերի 29 )
1999- Մոնիկա Լևինսկին դարձավ ավելորդ քաշից ազատվելու մասին ծրագրի գովազդային դեմքը ( Դեկտեմբերի 29 )
1999- հանրահայտ ռեժիսոր Ալֆրեդ Հիչկոկին ֆրանսիացիները ճանաչեցին որպես ՙդարի կինեմատոգրաֆիստ՚ ( Դեկտեմբերի 29 )
1999- ավտոմոբիլային վթարից զոհվեց Ուզբեկստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ 44-ամյա Մահմուդ Ռահիմը ( Դեկտեմբերի 29 )
1999- Ռուսական զորքերը գրավեցին Չեչնիայի մեծությամբ երրորդ` Արգուն քաղաքը ( Դեկտեմբերի 3 )

1999- Հոլանդիայում կառուցվեց աշխարհի ամենամեծ լոգարանը` զարդարված գունավոր փուչիկներով (130. 000 փուչիկներ) ( Դեկտեմբերի 30 ) 1999- Լոնդոնում մոլագարը դանակի հարվածներ հասցրեց ՙԲիթլզ՚ խմբի նախկին անդամ Ջորջ Հարիսոնին և նրա կնոջը ( Դեկտեմբերի 30 )
1999- Ուկրաինայի Գերագույն դատարանը քրեական օրենսգրքի մահապատիժ նախատեսող հոդվածները ճանաչեց ոչ սահմանադրական ( Դեկտեմբերի 30 )
1999- հոլանդացի Լյուկ Բրուսը կառուցեց շամպայնի բաժակներով ամենամեծ բուրգը. 30.856 բաժակներով շարվեց 56 հարկ ( Դեկտեմբերի 30 )
1999- Ռուսաստանի նախագահ Բորիս Ելցինը ժամկետից շուտ պաշտոնաթող եղավ` նախագահի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելով Վլադիմիր Պուտինին ( Դեկտեմբերի 31 )
1999- Տոկիոյում ուսանողները 32 րոպե 22 վայրկյանում դոմինոյի 2751518 խաղաքարով մի նկար հավաքեցին (համաշխարհային ռեկորդ) ( Դեկտեմբերի 31 )
1999- Կալիֆորնիայում միջազգային փառատոնի ժամանակ պատրաստվեց աշխարհում ամենաերկար տամալը (մեքսիկական ճաշատեսակ )`12.5 մ ( Դեկտեմբերի 4 )
1999- Դոնի կազակների Ռոստովյան անսամբլի 30 արտիստներ հրաժարվեցին ԱՄՆ-ից Ռուսաստան վերադառնալ ( Դեկտեմբերի 6 )
1999- Ռուսաստանի և Բելոռուսի միջև ստորագրվեց Միութենական պայմանագիր ( Դեկտեմբերի 8 )
1999- ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանության քարտուղար Ստանիսլավ Գուսևը մեղադրվեց ԱՄՆ պետդեպարտամենտում գաղտնալսող սարք տեղադրելու փերձի մեջ ( Դեկտեմբերի 8 )
1999- Ռուսական դաշնային զորքերը գրավեցին չեչենական Ուրուս-Մարտան քաղաքը ( Դեկտեմբերի 8 )
1999- ռուսական ֆեդերալ զորքերը շրջափակեցին Գրոզնու պաշտպանության հենակետ հանդիսացող Շալի քաղաքը ( Դեկտեմբերի 9 )