Ժամանակակից գրող Քրիստինա Հոփկինսոնը փաստում է՝ դարեր շարունակ տղամարդիկ նյարդայնացրել են կնոջը, իսկ կանայք՝ տղամարդկանց։
Այդուամենայնիվ, ժամանակն թողնում է իր հետքը, և շատ սովորույթներ ժամանակի ընթացքում կորցնում են իրենց դերը։ Բրիտանական The Daily Mail-ը ներկայացնում է նորացված ցուցակը։
Եվ այսպես, տղամարդը նյարդայնանում է, երբ կինը ռեստորանում չի կողմնորոշվում դեսերտի ընտրության
հարցում, որի արդյունքում ուտում է իրեն ուղեկցող տղամարդու դեսերտը։ Շատ տղամարդիկ դժգոհում են՝ լոգարանում հայտնաբերելով իրենց կանանց երկար մազերը։ Մեկ այլ խնդիր է համատեղ հանգիստը։ Կանայք տարբեր առիթների համար իրենց հետ սովորաբար վերցնում են բազմաթիվ հագուստներ՝ մոռանալով գիրք վերցնելու անհրաժեշտության մասին։ Հանգստավայր հասնելուն պես կանայք սկսում են քննադատել հյուրանոցային համարը՝ անընդհատ բողոքելով ինչ-որ բանից։
Տղամարդկանց 50 տոկոսը նյարդայնանում է, երբ կինն սկսում է ոչ հստակորեն արտահայտել իր տեսակետը։ Հետազոտության համաձայն՝ ուժեղ սեռի ներկայացուցիչներն ավելի հաճախ կցանկանային իմանալ, թե ինչ է ի վերջո ուզում իր կողակիցը։ Տղամարդիկ նյարդայնանում են նաև այն ժամանակ, երբ կինը հոգնում է, օրինակ, շախմատից կամ թենիսից։ Փորձագետների կարծիքով՝ կանայք այդ քայլին են դիմում այն ժամանակ, երբ զգում են, որ պարտվում են խաղում։
Մյուս կողմից, Քրիստինա Հոփկինսոնը նկատում է, որ կանանց նյարդայնացնում է հեռուստացույց դիտելիս հեռուստահաղորդումները մեկնաբանելու տղամարդկանց սովորույթը։ Մեկ այլ խնդիր է տան միջով անցնող էլեկտրալարերի առկայությունը, մանր-մունր իրերը տան տարբեր անկյուններում հավաքելու սովորույթը։
Կանանց մեծ մասին նյարդայնացում է կեղտոտ ափսեները ժամերով լվացարանում թողնելու տղամարդկանց սովորույթը։ Հոգեբանների պնդմամբ՝ դրանում կանայք տեսնում են խայծ՝ տղամարդիկ չեն լվանում ափսեները, այլ միայն աշխատանք կատարելու իմիտացիա են ստեղծում։ Նմանատիպ մեխանիզմ է գործում, երբ տղամարդն ասում է. «Շաքարը վերջացել է» ու վերջին գդալը լցնում իր թեյի մեջ։ Բնակարանում այս ու այն կողմ թափված թաց ցամքոցները, ինչպես փաստում են մասնագետները, կարող են լուրջ սկանդալի պատճառ դառնալ։