Ավստրալիայի ազգային համալսարանի գիտնականները, ուսումնասիրելով մաշկի կառուցվածքը, պարզել են, թե ինչը չի թույլ տալիս մաշկին քայքայվել ջրի մեջ, երբ մարդ լոգանք է ընդունում:
Իրենց աշխատանքի ընթացքում գիտնականները համակարգչում ստեղծել են մաշկի կոշտ շերտի մի մոդել եւ ուսումնասիրել են նրա կառուցվածքային առանձնահատկությունները:
Մասնագետները նշում են, որ լոգանք ընդունելիս մեր մաշկի արտաքին կոշտ շերտը փքվում, ապա կնճռոտ է դառնում: Ավելի վաղ հետազոտողները կարծում էին, որ մաշկի արտաքին շերտի կառուցվածքը թույլ է տալիս կլանել ջուրը, սակայն հայտնի չէր, թե ինչու մաշկը չի մասնատվում փքվելու ժամանակ:"Մենք այս հարցին մոտեցել ենք երկրաչափական տեսանկյունից, որպեսզի փորձենք պարզել որոշակի երեւույթներ: Մեր մոդելը թույլ է տալիս բացահայտել մաշկի կառուցվածքի պահպանման գաղտնիքը",-նշում է աշխատանքի համահեղիակ Մայֆենի Էվանսը:
Նրա խոսքով` մաշկի կոշտ շերտը բաղկացած է կերատինի գալարաձեւ մանրաթելերից, որոնք միահյուսվում են մաշկի եռաչափ կառուցվածքի մեջ: Այդ կառուցվածքը թույլ է տալիս կերատինին վերածվել սպունգի, որը ներծծում է ջուրը եւ թույլ չի տալիս, որ մաշկը մասնատվի: Անգամ փքման ընթացքում մանրաթելերի միջեւ կապը պահպանվում է: