26 января 2011

Ավստրալացիները պնդում են. «Կերեք շատ խնձոր և ապրեք երկար»

Ավստրալացիները պնդում են. «Կերեք շատ խնձոր և ապրեք երկար»

Խնձորների ամենօրյա օգտագործումը հանգեցնում է երկարակեցության: CSIRO-ի /Գիտական և արդյունաբերական հետազոտությունների պետական կազմակերպություն/ ավստրալացի գիտնականները հանգել են նման եզրակացության 10-ամյա ուսումնասիրություններից հետո: Հյութեղ խնձորները պարունակում են պոլիֆենոլ կոչվող բաղադրիչներ, որոնք անհրաժեշտ են մարդու օրգանիզմին: Այս բաղադրիչների շնորհիվ խնձորը զգալիորեն նվազեցնում է արյան մեջ խոլեստերինի մակարդակը: Այն կարող է նաև նվազեցնել շաքարախտի զարգացման վտանգը, պոլիֆենոլները նաև կանխում են ասթմայի և ալերգիաների զարգացումը:  Աղբյուրը'drugs.am