19 января 2011

Նախորդ տարի «Զվարթնոց» օդանավակայանով Հայաստան է ժամանել 795 150 մարդ

ZVARTNOC ODANAVAKAYAN 

«Զվարթնոց» օդանավակայանը 2010թ.-ին իրականացրել է 9783 թռիչք-վայրէջք՝ 2009-ի 8699-ի փոխարեն։ Նախորդ տարի օդանավակայանով հանրապետություն ժամանել է 795 150, երկրից մեկնել է 816 866 մարդ։ 2009-ին մեկնած ուղևորների թիվը կազմել
էր 729 835, ժամանածներինը՝ 717 562։
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունից, 2010թ-ին օդանավակայանի ընդհանուր ուղևորափոխադրումները կազմել են 1 612 016՝ 2009թ.-ի 1 447 397-ի փոխարեն։
2010-ին օդանավակայանով առաքվել է 3296, ներմուծվել՝ 5506 տոննա բեռ։
Վերոնշյալ ժամանակահատվածում Գյումրիի «Շիրակ» օդանավակայանն իրականցրել է 273 թռիչք-վայրէջք՝ 2009թ.-ի 186-ի համեմատ։ Օդանավակայանով 2010-ին հանրապետություն է ժամանել 25 148, մեկնել է 27 267 մարդ։
Tert.am