Այս նախագծի հեղինակը Ալեքս Թյուն է, այն նույն երիտասարդն, ով մի քանի տարի առաջ ստեղծեց Million Dollar Homepage կայքն ու մեկ միլիոն դոլար վաստակեց: Այս կայքն ուներ ուղիղ մեկ միլիոն պիքսել, որոնցից յուրաքանչյուրը Ալեքսը վաճառեց մեկ դոլարով:
Դեռևս հայտնի չէ` պատրաստվում է Թյուն փող աշխատել նոր նախագծի շնորհիվ, թե ոչ, բայց էջը հասցրել է երկու օրվա ընթացքում բավական հայտնի դառնալ: Արդեն 90 հազ. Facebook օգտագործողներ հավանել են այս էջը: