Հունվարի 19-ին "Սուրբ Գրիգոր Լուսավորիչ" բժշկական կենտրոնի երրորդ հարկից ցած է նետվել Երեւանի Էրեբունի փողոցի 22 շենքի բնակիչ 38-ամյա Արթուր Ռազմիկի Ֆիդանյանը, ով տեղում մահացել է։
Հիշեցնենք, որ Արթուր Ֆիդանյանը հունվարի 16-ին, ժամը 18.30-ի սահմաններում, Երեւան-Սեւան ավտոճանապարհի 25-րդ կմ-ի հատվածում, Range-Rover մակնիշի 50 LU 501 համարանիշի ավտոմեքենայով դուրս էր եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ գլորվել ձորը :
Վթարի հետեւանքով ուղեւոր Արման Ռուբիկի Վարդանյանը (Պուշկինի փողոցի բնակիչ) տեղում մահացել էր, իսկ Արթուր Ֆիդանյանը մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ էր ստացել եւ տեղափոխվել "Սուրբ Գրիգոր Լուսավորիչ" բժշկական կենտրոն:
Նոր Նորքի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ինքնասպանության հատկանիշներով, կատարվում է նախաքննություն։ Այս մասին -ին տեղեկացրեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը:
Նշենք, որ դեպքի վայրում հավաքվածները խոսել են, թե Ֆիդանյանի մահվան պատճառը եղել է սթրեսը. նա չի կարողացել հաշտվել ընկերոջ մահվան հետ:
henaran.am