31 января 2011

Ինչն է հաճախ դառնում մահվան պատճառ



Ըստ ԱՀԿ-ի փորձագետների' մեր մոլորակի վրա վաղաժամ մահվան շատ դեպքեր կարելի է կանխարգելել համեմատաբար դյուրին  միջոցներով: ԱՀԿ-ի պաշտոնական կայքում տեղադրված է երկրագնդի բնակիչներին սպառնացող վտանգների մասին ամբողջական զեկույց:
Ամենավտանգավոր հնգյակի մեջ են' բարձր ճնշումը (13%), ծխախոտը (9%), արյան մեջ գլյուկոզայի ավելցուկը (6%), ֆիզիկական ակտիվության պակասը (6%) և ճարպակալումը (5%): Իսկ ամենատարածված հիվանդությունների պատճառների քառյակը' դիստրոֆիա, չպաշտպանված սեքս, ալկոհոլիզմ և հակասանիտարիա, "պատասխանատու է" հիվանդությունների 20%-ի համար, իսկ աշխարհի որոշ մասերում այն դառնում է մահվան պատճառ շատ ավելի հաճախ, քան  արյան ճնշումը և ծխախոտը:

Եվրոպայի բնակիչների համար ամենամեծ գործոնը արյան բարձր ճնշումն է: Երկրորդ տեղում ծխախոտն է: Երրորդ տեղում  ճարպակալումն է:  Դրան հաջորդում են ֆիզիկական ակտիվության սակավությունը, խոլեստերինի բարձր մակարդակը, ալկոհոլիզմը, գլյուկոզայի ավելցուկը և մրգերի ու բանջարեղենի ոչ բավարար օգտագործումը:

Վատ էկոլոգիան (օդի աղտոտվածությունը) հաջորդում է սխալ սննդակարգին, սակայն 6 անգամ գերազանցում է մի շարք այլ գործոնների:
Չպաշտպանված սեքսը, թմրանյութերը, հակասանիտարիան և կանցերոգենները զգալիորեն զիջում են ալկոհոլիզմին: Բացարձակ ցուցիչները խոսում են այն մասին, որ օղին և ծխախոտը շատ ավելի վտանգավոր են, քան բոլոր թմրանյութերը և կանցերոգենները' միասին վերցրած:
Աֆրիկայում առաջին "մարդասպանը" չպաշտպանված սեքսն է, երկրորդը' քաղցը, երրորդը' հակասանիտարիան:  Այստեղ ՁԻԱՀ-ի համաճարակն անհամեմատ ավելի շատ կյանք է խլում:

Ամերիկայում մահվան պատճառ դառնում են ծխախոտը, բարձր ճնշումը, ճարպակալումը և խոլեստերինի ավելցուկը:
Աշխարհում գրանցվել է նաև մահվան մեկ այլ գործոն' դեռահասների և երեխաների հանդեպ բռնությունը:  Տարեկան 82 հազար մարդ դառնում է սեռական բռնության զոհ: Հատկանշական է, որ սեռական բռնության զոհ դառնում են հավասար թվով տղաներ և աղջիկներ: Եվրոպայում տարեկան սեռական բռնության զոհ դառնում է մոտ 6 հազար երեխա:

Սույն հետազոտությունը հուշում է, թե ինչում է մարդկությունը թերանում և ինչ պետք է անի առողջ ու ապահով ապագա կերտելու համար:
  
drugs. am