Եվրատեսիլ -2011" երգի մրցույթը կկայանա 2011-ի մայիսի 10-ին: “Եվրատեսիլ- 2011” հայկական պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը լրագրողներին տեղեկացրել է, որ առաջին կիսաեզրափակչում Հայաստանի հետ կմրցեն Վրաստանը, Ալբանիան, Ֆինլանդիան, Նորվեգիան, Թուրքիան, Ադրբեջանը, Հունգարիան, Մալթան, Խորվաթիան, Սան-Մարինոն, Ռուսաստանն ու Լեհաստանը:
”Երեկ վիճակահանությամբ, որոշվել է, որ այդ պետությունների հետ կմրցի նաև Հայաստանը: Ելույթների հերթականությունը կորոշվի մարտի 10-ին, իսկ Հայաստանը առաջին անգամ ելույթ կունենա մայիսի 10-ին”,- նշեց Գասպարյանը:
Ներկայացվելիք երգն առայժմ ընտրված չէ, քանի որ ներկայացված երգերի թիվն օրական ավելանում է 2-3-ով:
”Վերջնաժամկետը հունվարի 15-ն էր, սակայն ավելացվող երգերի պատճառով երկարաձգվեց: Ամեն ինչ արվելու է, որպեսզի ընտրվի լավերից լավը”,- հավելեց նա:
henaran.am