30 января 2011

Գերմանիայում իրար են բախվել երկու գնացքներ.


Գերմանիայում ուղևորատար և բեռնտար գնացքների բախման հետևանքով առնվազն10 մարդ է զոհվել: Այս մասին հայտնում է BBC–ն։

Գերմանիայի դաշնային ոստիկանության ներկայացուցչի խոսքերով՝ վթարը տեղի է ունեցել երեկ ուշ երեկոյան Սաքսոնիա–Անհալթ շրջանում` Մագդեբուրգ քաղաքի մոտ։
Նախնական տվյալներով՝ միջադեպի հետևանքով 43 մարդ նաև վնասվածք է ստացել, որոնցից 18–ի վիճակը ծանր է։
Միջադեպի պատճառը դեռևս պարզ չէ։ Հայտնի է միայն, որ ուղևորատար HarzElbeExpress գնացքը Մագդեբուրգից Հալբերշտադտ էր ուղևորվում։

Tert.am