Վրաստանում հղի կին է մահացել. Փորձաքննությունը կպարզի A գրի՞պ էր, թե ոչ
Վրաստանում A գրիպից 31-ամյա կին է մահացել: Ինչպես հայտնել են Քութաիսի վարակների վերահսկման կենտրոնից, հղի կինը մահացել է այսօր առավոտյան:Նա հիվանդանոց է դիմել հունվարի 9-ին, ստուգվել է H1N1 վարակի դեմ, ինչը լաբորատոր ստուգումից հետո չի հաստատվել: Սակայն կինը մահացել է A տիպի գրիպի բարդություններից: Այժմ մասնագետները փորձում են պարզել կնոջ մահվան պատճառն ու հատուկ փորձաքննություն են անցկացնելու: 31-ամյա կինը Վրաստանում այս տարվա գրիպի առաջին զոհն է: Նշենք, որ Վրաստանի առողջապահության նախարարությունը դիմել է բնակչությանը, մասնավորապես, հղի կանանց` 3 օր պահպանվող բարձ ջերմության դեպքում անհապաղ դիմեն մասնագետներին: