Աշխարհի ուժեղագույն թենիսիստուհի Կարոլին Վոզնյացկին Ավստրալիայի բաց առաջնության 1/8 եզրափակիչից հետո, որում հաղթել էր լատիվիացի Անաստասիա Սևաստովային, պատմել է, թե ինչպես է ավստրալիական կենդանական աշխարհի հետ
շփումը առաջացրել բժշկական միջամտության կարիք և ինչու է ինքը կորտ դուրս եկել' վիրակապը ձախ ոտքին:
«Նախօրեին ես Մելբուռնի պարկում տեսա փոքրիկ կենգուրու, որն անշարժ պառկած էր և կենդանության որևէ նշան ցույց չէր տալիս: Մտածեցի, որ նրան օգնել է պետք, բարձրացնել և տանել բժշկի մոտ»,- պատմել է թենիսիստուհին:
«Բայց հենց ես մոտեցա կենգուրուին, նա սկսեց ագրեսիա ցուցաբերել և ճանկռել ինձ: Ես հասկացա, որ սխալ եմ թույլ տվել և արագ նահանջեցի: Բժիշկները, ուսումնասիրելով վերքս, առաջարկեցին մի քանի կար դնել, բայց ես հրաժարվեցի, արդյունքում կտրվածքի կողքից, այսպես ասած, «սոսնձեցին»: Վատ չի նայվում, բոլորն էլ գոհ մնացին»:
Tert.am