Իրենց հարաբերություններն օրինականացրած զույգերը, որոնք միասին հաղթահարել են դժվարություններ` պահպանելով իրենց ամուսնությունը, կարող են գոհունակություն զգալ. բժիշկները վստահեցնում են, որ հենց ամուսնացած մարդիկ են հազվադեպ տառապում հոգեկան խանգարումներից և ընդհանուր առմամբ ապրում են ավելի երկար ու ավելի լավ։
Հեղինակավոր British Medical Journal ամսագրում տպագրված հոդվածում Քարդիֆի համալսարանի գիտնականները պատմել են ամուսնացած մարդու հոգեկան կարգավիճակին նվիրված իրենց հետազոտության արդյունքների մասին։ Գիտնականների գլխավոր եզրակացության համաձայն՝ ամուսնացած մարդիկ միջինում ավելի երկար են ապրում։ Ընդ որում՝ ամուսնությունը նպաստում է ինչպես հոգեկան, այնպես էլ ֆիզիկական առողջական վիճակին։
Սակայն եթե հոգեկան հավասարակշռությունը բնորոշ է և տղամարդկանց, և կանանց, ապա ամուսնությունը ֆիզիկական ուժ է հաղորդում ավելի շատ տղամարդկանց։ Հետազոտության հեղինակները կարծում են, որ տղամարդկանց առողջությունը բարելավվում է շնորհիվ առավել հանգիստ կենսակերպի, որը պայմանավորված է «ամուսնացած» նշագրումով։
Դեռ տարիներ առաջ առաջին անգամ ապացուցվել էր, որ օրինական ամուսնությունը դրական է ազդում առողջության վրա՝ նպաստում անոթային ճնշման բարելավմանը, կրճատում է ընկճվածությունների ռիսկը և զգալիորեն երկարացնում է կյանքը։ Օրինակ, չամուսնացած կանանց մոտ մահացության մակարդակը 50%–ով ավելի բարձր է՝ համեմատ իրենց ամուսնացած հասակակիցների։ Իսկ ահա ամուրի տղամարդկանց մոտ այդ ցուցիչը հավասար է 25%–ի։
drugs.am