26 января 2011

Թուրքիայում հայերին վիրավորողները կարող են ընտրվել “Տարվա ռասիստ”









Թուրքական “Ոչ ռասիզմին ու ազգայնամոլությանը” քաղաքացիական կազմակերպությունն իր ինտերնետային կայքում հարցախույզ է անցկացնում` պարզելու “Տարվա ռասիսիտին”: Հարցախույզի արդյունքներն ամփոփվելու են հունվարի 31-ին:
Սա Թուրքիայում աննախադեպ իրադարձություն է համարվում, քանի որ ցայժմ որոշում էին միայն “Ամսվա ռասիստին”: “Տարվա ռասիստին” որոշելու համար ընտրվել են 10 թեկնածուներ, որոնցից մեկն էլ “Բուրսասփոր” ֆուտբոլային ակումբի երկրպագուներն են:
Վերջիններս 2010 թվականի դեկտեմբերի 5-ին Ստամբուլում կայացած “Բեշիքթաշ”-“Բուրսասփոր” հանդիպման ժամանակ վանկարկել են “Շուն հայերը պաշտպանում են Բեշիքթաշին”:
Հիշեցնենք, որ այս խոսքերը “Բուրսասփոր”-ի երկրպագուներն առաջին հերթին հասցեագրել էին պոլսահայ Ալեն Մարկարյանին, ով հանդիսանում է “Բեշիքթաշ”-ի երկրպագուների “Carşı” խմբի ղեկավարներից մեկը, “amigo” (երկրպագուներին ոգեշնչող եւ շոուն ղեկավարող), ինչպես նաեւ մարզական մեկնաբան։
henaran.am