24 января 2011

Գեղեցիկ սիրո հուշ.համբույր


Այն պահին, երբ մենք իրար գրկեցինք, 
Երկնքում աստղերը զույգեր կազմեցին,
Ու հաստատելով հավերժ մեր սերը,
Մեր շուրթերը ջերմ իրար հպվեցին:

<<Սիրում եմ շատ քեզ>>.- դու ինձ ասեցիր
Ու լավ պատասխան ինձնից սպասեցիր,
Գրկեցիր դու ինձ, ա~խ, այնքան ամուր
Ու շուրթերիս մոտ լուռ շշնջացիր.

<<Շատ եմ սիրում քեզ, դու ի’մ հրեշտակ,
Պաշտում եմ անչափ, անգին, արեգակ,
Ուզում եմ դու միշտ լինես իմ կողքին
Ու չթողնես ինձ երբեք միայնակ>>:

Այնպես գեղեցիկ դրանք ասեցիր,
Շուրթերս, այտերս, ինձ համբուրեցիր,
Հավերժ քո սերը դու ինձ խոստացար,
Ժպտացիր, գրկեցիր ու լուռ հեռացանք:

Հեռացանք, գնացինք, էլ ոչ մի գգվանք,
Էլ ոչ մի համբույր, ոչ մի գովասանք,
Հեռու են մեր տաք սրտերն իրարից,
Մեր սրտերի պես մենք էլ հեռացանք:

Չգիտեմ, արդյոք, ճիշտ որոշեցինք`
Հեռանալ, մոռանալ իրար, սիրելի’ս,
Մոռանալ մեր սերը այնքա~ն գեղեցիկ,
Ես քեզ, դու էլ ինձ, իմ կյանք, իմ հոգի:

Գուցե ժամանակը վերքերը բուժի,
Մեր խորը ցավը հավերժ մոռացվի,
Ու ամեն դեպքում, սիրում եմ շատ քեզ,
Բայց դե ինչ արած, գնա’, մոռացի’ր: