29 января 2011

Գեղեցիկ սիրո հուշ Ների’ր, խնդրո’ւմ եմ, սիրո’ւմ եմ !!!

Որ սիրտս մի օր կանգ առնի հանկարծ,
Իմացիր, որ ես քեզնով եմ ապրել,
Իմացիր, որ ես, քո սիրուց արբած,
Իմ ապրած կյանքը քեզ եմ նվիրել,
Իմացիր` կյանքս մի խաղ է եղել,
Որ հանձնել եմ քեզ ու ես հեռացել,
Հեռացել խաղից անդարձ, հավիտյան,
Բայց հեռանալով, քեզ չեմ մոռացել:
Խաղի ժամանակ շատ բան եմ տեսել,
Տեսել եմ մի կյանք ու կյանքս մարել,
Տեսել եմ տանջանք, բայց լավով ծածկել,
Բայց տանջանքներս ես չեմ մոռացել:
Տեսել եմ ես քեզ ու լուռ հեռացել,
Հեռացել, որ ինձ երբեք չտեսնես,
Չտեսնես սիրտս, հոգիս չտեսնես,
Դրանք տեսնելով, որ ինձ չսիրես:
Հետո էլ մի օր, որ սիրտս հանկարծ դադարի զարկել,
Դու չդադարես այս կյանքում ապրել,
Բայց միշտ իմացիր, որ ես քեզնով եմ ամեն պահ ապրել,
Նաև իմացիր, որ իմ ողջ կյանքը քեզ եմ նվիրել,
Իմ սիրտը, հոգիս, մարմինս, սերս քեզ եմ նվիրել,
Բայց դու անտեղյակ` ինձնից հեռացել ու ինձ մոռացել:

Ների’ր ինձ խնդրեմ,
որ քեզ չեմ ասել իմ հսկայական մեծ սիրո մասին,

Ների’ր ինձ խնդրեմ,
որ չես իմացել փոքր, բայց շատ մեծ իմ հոգու մասին,

Իմ ապրած կյանքի,
տանջանքիս ու դեռ երազանքներիս ու սիրուս մասին,

Ների’ր, խնդրո’ւմ եմ,
որ սիրում եմ քեզ, որ դու իմացար այսքանի մասին:

Ների’ր, խնդրո’ւմ եմ, սիրո’ւմ եմ !!!