18 января 2011

ՌԴ-ում սպանել են հայ երիտասարդի


ՌԴ Սամարա քաղաքում հունվարի 15-ին սպանվել է հայազգի 19-ամյա Արմեն Ս.:
Երիտասարդը Սամարայի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի երրորդ կուրսի ուսանող էր: Նրա սպանությունը մի շարք կայքերում բուռն քննարկման առարկա է դարձել: Երիտասարդին սպանել են երեկոյան` ժամը 8.00-ի սահմաններում, ավտոբուսի կանգառում` սրտին դանակով հարվածելով:
Ժամը 21:30-ի սահմաններում երիտասարդին տեղափոխել են հիվանդանոց, որտեղ նա մահացել է: Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել Սամարայի մարզի Օկտյաբրսկ քաղաքում` սպանություն հատկանիշներով:
Սպանության պատճառների մասին իրավապահները լռում են, սակայն փաստն այն է, որ հայազգի երիտասարդը սպանվել է հունվարի 15-ին, երբ Մոսկվայում բողոքի ակցիա էր կազմակերպված Սպարտակի երկրպագու Իգոր Սվիրիդովի հիշատակին, որին հունվարի 6-ին սպանել էին կովկասցիները:
A1Plus.am