25 января 2011

Եգիպտոսում ամուսինը խաբեությամբ վաճառել է իր կնոջ երիկամը:



Եգիպտական մամուլի փոխանցմամբ` դեպքը տեղի է ունեցել Եգիպտոսի քաղաքներից մեկում: Ամուսինը կնոջը բժշկական հետազոտության պատրվակով տարել է հիվանդանոց, որտեղ կնոջն անզգայացրել են և հանել նրա երիկամը:
Հիվանդանոցից տուն վերադառնալիս կինն իրեն վատ է զգացել և միայն օրեր անց է դիմել մեկ այլ բժշկի: Հետազոտության արդյունքում պարզվել է, որ անհետացել է կնոջ աջ երիկամը: Դա իմանալուն պես կինը զանգահարել է ոստիկանություն:
Դեպքի առնչությամբ իրականացվում է հետաքննություն: Պարզվել է, որ ամուսինը, համաձայնության գալով բժշկի հետ, կնոջ երիկամը վաճառել է ընդամենը 3100 ԱՄՆ դոլարով: