ԱՄՆ-ում մահացության ամենից տարածված պատճառներից է արյան մեջ շաքարի չափաքանակի բարձր տոկոսը: Հիպերգլիկեմիան համեմատում են ծխախոտի կամ ալկոհոլի պատճառով մահացության ցուցանիշի հետ: Արյան բաղադրության մեջ շաքարի մեծ քանակը ԱՄՆ-ի բնակչության հիմնական մահացության պատճառներից է: Այս եզրակացությանն են հանգել Հարվարդի համալսարանի գիտնականները: Արյան բաղադրության մեջ շաքարի չափաքանակն անմիջականորեն կապ ունի սննդի և ըմպելիքների պարունակության հետ: Կայուն հիպերգլիկեմիայի դեպքեր նկատվում են հատկապես շաքարային դիաբետ ունեցողների մոտ: Արյան մեջ շաքարի քանակի բարձրացման նախանշաններն են արագ և առատ միզարտադրությունը, քաշի անկումը, ծարավն ու հոգնածությունը: Մեզի բաղադրությունում գլյուկոզայի քանակի ավելացումը քաշի անկման հիմնական պատճառն է, նույնիսկ, երբ ախորժակի բացակայություն կամ անկում չի նկատվում: Արդյունքում հյուսվածքներում անթույլատրելի մեծ քանակությամբ սոբրիտոլ և ֆրուկտոզա է կուտակվում, ինչի արդյունքում աստիճանաբար մահանում են մեմբրան հյուսվածքները: Տվյալ դեպքում վրա է հասնում կոման, իսկ առավել լուրջ դեպքերում' մահը: ԱՄՆ-ում, Գերմանիայում, Ճապոնիայում, Եգիպտոսում, Կոլումբիայում արյան մեջ գլյուկոզայի քանակը չափվում է մեկ դեցիլիտրին մեկ միլիգրամ հարաբերությամբ: Ռուսաստանում չափորոշիչը մեկ լիտրին մեկ միլիմոլ հարաբերակցությունն է: Գլյուկոզայի քանակն արյան մեջ չափվում է սնվելուց առաջ և հետո' օրվա մեջ մի քանի անգամ: Այնուամենայնիվ յուրաքանչյուր մարդու մոտ տարբեր է գլյուկոզայի նորմալ չափաքանակը: Արյան բաղադրությունում նորմալ միջին պարունակությունը 4-8 միլիմոլ է' մինչ սննդի ընդունումը չափելու դեպքում: Կարևոր է առավելագույն ուշադրություն ապահովել' գլյուկոզայի ավելցուկի խնդիրներից խուսափելու համար: |