01 января 2011

ԱՍՏԽԱԳՈՒՇԱԿ 2011.ԻՄԱՑԵՔ ԱՊԱԳԱՅԻ ՄԱՍԻՆ



2011-ի աստղագուշակը
ԽՈՅ (մարտ 21 - ապրիլ 20)

 Լինելով աստղակերպի առաջին նշանը ` խոյը ամենաանմեղ և խանդավառ
 նշաններից է :Խոյը նաև մանական նշան է համարվում,որի  պատճառով էլ այս նշանի տակ ծնվածները երբեմն երեխաների պես եսասեր և ագահ են լինում:Այս մարդիկ տաքարյուն են և համար-ձակ,ինչպես նաև օժտված են վառ արտահայտված վճռականությամբ: Լինելով աստղակերպի առաջին նշանը ` խոյը ամենաանմեղ և խանդավառ2011թ.-ը խոստանում է Ձեզ համար լինել  դրական և հաջողակ տարի:Տարին նաև հաջողակություն է խոստանում Ձեր նախաձեռնած գործերում,քանի որ հավանականությունը մեծ է,որ Խոյերը եկող տարում իրականացնեն իրենց բոլոր երազանքները:
 Մասնագիտական ոլորտում  2011թ.-ը խոստանում է լավ նորություն-ներ ` կարիեռայի բարելավման և կոչում ստանալու տեսքով :Մայիսի սկազբում բարձր ակտիվություն կնկատվի այս ոլորտում:Բայց հիշեք,որ Դուք հաջողության կհասնեք միայն Ձեր աշխատասիրության շնորհիվ:
Չնայած նրան ,որ մարդկանց հետ շփումները այնքան էլ շատ չեն լինի, փոխարենը մեծ կլինի առաջընթացը աշխատանքում:Կմեծանա խեացիության, խոհեմության աստիճանը:Ֆինանսական վիճակը կբարելավվի տարվա երկրորդ կեսին:
Ընտանեկան կյանքը կլինի խաղաղ և հարմոնիկ:Պետք է հավատաք Ձեր ընտանեկան երջանկությանը:Նրանք, ովքեր ամուսնացած չեն հնարավոր է ,որ գտնեն իրենց հարմար զուգընկերոջ (զուգընկերուհու) և ամուս-նանան տարվա հոկտեմբեր կամ նոյեմբեր ամիսներին :
Առողջական խնդիրները և խրոնիկ հիվանդությունները  երբեմն կարող են անհանգստացնել Ձեզ:Այս շրջանը պայքարի մեջ կդնի Ձեզ ` առողջությունը պահպանելու համար: Ուշադիր եղեք ամբողջ տարվա ընթացքում:Կնկատվի անկայունություն օգոստոսի 31 –ից հետո:Տարվա վերջում հնարավոր են նաև ճանապարհորդություններ:


ՑՈւԼ (ապրիլ 21 - մայիս 20)



նշաններից:Ցուլը նաև ամենավստահելի նշանն է :Այս նշանի մարդիկ,բնավորությամբ շատ կայուն են,որն էլ նրանց `շատ բաների հասնելու հիմքն է հանդիսանում:
Ցուլն ամենահամբերատարն է աստղակերպի Լինելով համառ և հաստատակամ ցուլերը կարողանում են գոյատևել, հաղթող դուրս գալ կյանքի դժվարին իրավիճակներում:Քանի որ այս նշանը ղեկավարվում է  Երկիր մոլորակի կողմից,այդ պատճառով այս նշանի մարդիկ լինում են շատ գործնական,խելացի,ազդեցիկ և կայուն:Նրանք հաճախ հաջողության բարձր մակարդակի են հասնում ` շնորհիվ իրենց հաստատակամության և համբերատարության:
2011թ.-ը Ցուլերի համար <<խառնաշփոթության մեջ գտնվող պայուսակի>> նման կլինի:
   Նրանք ,ովքեր առաջընթացի են սպասում,տարվա առաջին կեսին ան-հաստատունություն կզգան:Սա մարտահրավեր կլինի հատկապես  նրանց համար,ովքեր եկամտի բարձրացում են ակնկալում:կստանան և հնարավոր կլինի եկամտի աճ:Արագ որոշումներ չկայացնեք, քանի որ պարտվելու վտանգ կա:
   Ընտանեկան կյանքը կարող է անհանգստացնող հանգամանք հանդի-սանալ մասնավորապես տարվա առաջին կեսին:Կարող են տարաձայ-նություններ լինել ընտանիքում կամ զուգընկերոջ(զուգընկերուհու) հետ:

Սիրային կյանքն ավելի պայծառ կլինի,քան անցած տարի էր:Ամեն ինչ լավ կլինի,միայն թե խանգարող հանգամանքը կլինի տրամադրության փոփոխությունը:
   Տարվա ընթացքում Ձեզ կարող են անհանգստացնել պատահական հի-վանդությունները:Հետեվե՛ք Ձեր առողջությանը:



ԵՐԿՎՈՐՅԱԿ (մայիս 21 - հունիս 21)



Երկվորյակը համաստեղության երրորդ նշանն է և ղեկավարվում է օդի միջոցով:Երկվորյակ համաստեղության մարդիկ կարողանում են հեշտությամբ երկու մարդու դիմակ կրել,ինչպես որ խորհրդանշում է Երկվորյակի նշանը:Սա ամենահետաքրքիր նշանն է: Մարդիկ,ովքեր պատկանում են այս նշանին,շատ ընկերասեր են հմայիչ:Իրենց շրջապատում նրանք հայտնի են շնորհիվ իրենց բնավորության և հաճելի անձնավորություն լինելուԵրկվորյակները նաև շատախոսներ են:
2011թ.-ին երկվորյակները պետք է փորձեն ինչ-որ նոր բան մտցնել իրենց կյանքում: Հնարավոր են նոր առաջարկներ,երազանքներ,տեսակետներ  և նոր նպատակներ նոր `2011թ.-ին:Այս տարին կառաջնորդի երկվորյակներին և նրանց համար կարող է լինել հուզառատ տարի:Երբեմն կարող են գլուխ բարձրացնել անկայունություններն ու խնդիրները,բայց չհուսալքվեք և արիաբար դեմ առ դեմ կանգնեք դժվարություններին և ինքնավստահություն ցուցաբերեք:Բիզնես ոլորտում աշխատող մարդիկ շահույթ կունենան և իրենց քրտնաջան աշխատանքի արդյունքը կտեսնեն: Երկվորյակները ունեն ևս մեկ որակական հատկանիշ,որ նրանք մեծ հոգածություն են ցուցաբերում իրենց շրջապատի մարդկանց նկատմամբ:
Նրանք ,ովքեր դեռ ամուսնացած չեն,հավանական է կգտնեն իրենց համար հարմար մեկին:Հանկարծակի ռոմանտիկ հարաբերություններ կարող  են սկսվել: Իսկ նրանք ,ովքեր պատրաստվում են ամուսնանալ կանեն  իրենց պսակադրությունը:Այս նշանի ծնվածները իրենց կողակիցների համեմատությամբ դոմինանատող դիրք կզբաղեցնեն:Տարվա ավելի ուշ շրջանում ընտանեկան հարաբերությունները հաճելի զարգացում կստանան: Օգոստոս-սեպտեմբեր ամիսներին նոր ծանոթություներ են հնարավոր:Ժամանակ առ ժամանակ Դուք շատ պահանջկոտ կդառնաք Ձեր կողակցի նկատմամբ:Տարվա ընացքում Ձեզ միայն կանհանգստացնեն թեթև առողջական խնդիրները:


ԽԵՑԳԵՏԻՆ (հունիս 22 - հուլիս 22)


Խեցգետինները շատ զգացմունքային մարդիկ են:Նրանք նաև շատ գաղտնապահ են և իրենց ներսում են պահում իրենց սերն ու ատելությունը:Նրանք կարողանում են զսպել իրենց զգացմունքները:Ուղղեկցվում են իրենց հիշողություններով: Խեցգետինների մոտ վառ կերպով է արտահայտված վճռականությունը և դժվար իրավիճակներում կայուն մնալու ունակությունը:Տրանք տրամաբանող են,գործնական և խորաթափանց:
2011թ.-ը հատուկ տարի է խեցգետինների  համար:Տարվա առաջին կեսը իր հետ կբերի շատ մտահղացումներ և նոր ստեղծագործական ձիրք:Նրանք կվայելեն կյանքը:
Մասնագիտական առումով տարին այնքան էլ պայծառ չի լինի Խեցգետինների համար:Տարվա առաջին քառորդը սովորական կլինի,մինչդեռ տարվա կեսերին կլինեն հրավերներ:Տարվա վերջին քառորդում կլինեն որոշ լարված պահեր:Խեցգետինների ֆինանսական դրությունը գրեթե ամբողջ տարվա ընթացքում կայուն կմնա:
Ընտանեկան կյանքում նույնպես կլինեն խնդիրներ,հատկապես ապրիլ - հունիս ամիսներին:Զուգընկերոջ(զուգընկերուհու) սիրալիր վերա-բերմունքը դրական կերպով կազդի Ձեզ վրա:Ձեր կողաիցը կլինի շատ աջակցող և կօգնի Ձեզ հաղթահարել հանդիպող բոլոր դժվարությունները:Խորհուրդ է տրվում ոչ մի շտապ որոշում չկայացնել:Պահպանեք սիրալիր հարաբերություններ բոլորի հետ `տարաձայնություններից խուսափելու համար:2011թ.ի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսները հարմար են ամուսնության համար:
   Հնարավոր է կոչում ստանաք:Ուսանողները զբաղված կլինեն իրենց դասերով և կպատրաստվեն մոտալուտ քննություններին: Նրանք, ովքեր աշխատում են, նոր պայմանագրեր կկնքեն:Խեցգետինների առողջությունը մի փոքր ուշադրության կարիք կունե-նա այս տարի:Այս տարում աննշան հիվանդությունների հանդեպ հակու-մը մեծ կլինի:Արդեն հանդիպած առողջական խնդիրները կդադարեն ապրիլ-հունիս ամիսներին:Իսկ ավելի ուշ,ոչ մի խնդիր չի լինի:


ԱՌՅՈւԾ (հուլիս 23 - օգոստոս 23)


2011թ.-ին շատ բաներով կհպարտանաք:Շատ եք աշխատել և այս տարում կքաղեք Ձեր կատարած աշխատանքի պտուղները:Դռներ կբացվեն,մարդիկ կհիանան Ձեր սրամտությամբ:
   2011թ.-ը կսկսվի աղմուկով:Կոչում,ուշադրություն ահա այն ամենը ինչի համար Առյուծն ապրում է:Այս հաջողությունները կշարունակվեն գրեթե ողջ տարվա ընթացքում:Առիթից օգտվելով նոր մտահղացումներ կունենաք:Խորհուրդ է տրվում շարունակել հնարավորություններ փնտրելը,քանի որ դրանք Ձերը կլինեն,հենց որ ձեռնամուխ լինեք:Եթե ինչ-որ բան չի գործում,իզուր ժամանակ մի՛ վատնեք:Այլ ուղիներ փընտ-րեք:Հաջողություն ամեն դեպքում կունենաք:Այնպես որ ,եթե մի դուռ փակվի , չհուսալքվեք:Այլ ուղիներ փնտրեք:
Երբեմն կարող եք դրամատիկ արքա(թագուհի) լինել:Տարվա առաջին կեսերին Ձեր հարաբերությունները կընկրկեն:Չենք ասում,թե սա Ձեր մեղքն է,պարզապես ասում ենք,որ դժվար է սիրել ուրիշին,եթե ավելի շատ ժամանակ եք տրամադրում Ձեզ սիրելու համար:Սկսեք ուշադրություն դարձնել նաև Ձեր սիրելիներին:2011թ.-ը հուշում է ,որ մարդիկ այնքան էլ չեն համակրի Ձեզ:Ձեզ կօգնեն ընտանիք վերադառ-նալ,եթե մի փոքր փոխեք Ձեր հակազդեցությունը խնդիրներին կամ եթե սովորականից սիրալիր լինեք մարդկանց հետ:
   Հնարավորություններն իրենք իրենց Ձեզ մոտ կգան <Այո՛>> ասացեք այն ամենին, ինչ Ձեր ամենօրյա ծրագրում կհանդիպի:Հնարավոր են ճա-նապարհորդություններ:Ինչ վերաբերում է ուսմանը,ժամանակ տրա-մադրեք:Ուսումն արժե դրան:
   Լավ առողջական վիճակում կգտնվեք:Այն պահպանելու համար,ճիշտ սնվեք,կատարեք ֆիզիկական վարժություններ և ճիշտ պահին հանգըստացեք:Հանգիստը Ձեզ համար այս տարվա բանալին կլինի:


ԿՈւՅՍ (օգոստոս 24 - սեպտեմբեր 23)



Կույսերի էներգիան պարադոքսալ է:Սա Երկրի նշանն է:Այս նշանի մարդիկ նյութապաշտ են և կայուն:Կույսի ազդեցությունը թույլ է:
    Կույսերին ճանաչում ենք իրենց ծայրահեղ անմաքրասիրությամբ:
Նրանք շատ խելացի են ,զգայուն,գործնական և հնարամիտ:Կույսերը շատ կարգապահ և օրինապահ մարդիկ են:Կոևւյս կանայք շատ կանացի են,բայց ոչ համեստ կամ փխրուն:Ճշտապահությունը և գործնականությունը մեծ կարևորություն են ներկայացնում այս նշանի մարդկանց համար:Նրանք նաև շատ ազնիվ և պահպանողական են իրենց մոտեցումներում,զգացմունքային են,բայց թույլ չեն տալիս,որ այդ զգացմունքայնությունը չարաշահեն:
2011թ.-ը փոփոխություններ կբերի իր հետ կյանքի տարբեր ոլորտներում:Տարին լի կլինի հնարավորություններով,բայց կույսերը ի վիճակի չեն լինի այդ հնարավորություններն օգտագործել ի շահ իրենց:Կոչումներ չեն սպասվում և ոչ էլ կբառելավվի ֆինանսական դրությունը: Ուսանող-ների համար տարին նույնպես խոստումնալից կլինի:
Խնդիրներ կլինեն անձնական կյանքում,որոնց մեծ ուշադրություն պետք է դարձնել:Անձնական փոխհարաբերությունները հաջող կլինեն:Հնարավոր է ոմն երրորդի հայտնվելը:Ժամանակ առ ժամանակ անինքնավստահություն կզգաք սիրային հարաբերություններում:Հնարավորություն կլինի նոր կյանք սկսելու:Աշ-նանը ,նոր ծանոթություններ,հրավերներ և ընկերներ կունենաք:Երբեմն սերն ու ընկերությունը կժամանեն միասին:Կարիեռան հենց այն բնագավառն է,որի վրա կենտրոնացած կլինի Ձեր ողջ ուշադրությունը:Գիտելիքների փոխանակումը Ձեզ կդնի դեպի հաջո-ղություն տանող ճիշտ ուղու վրա:Հաճախ խորհրդակցեք Ձեր գործընկերների հետ:Շատ պատահական կունենաք հանդիպւմ,բաըց զգուշացեք <<Սեր, առաջին հայացքից>> կոչվածից:


ԿՇԵՌՔ (սեպտեմբեր 24 - հոկտեմբեր 23)


Կշեռքը պտղաբերության նշանն է:Այս նշանի մառիկ երբեմն ձանձրալի են լինում շրջապատի համար:Այս նշանը խորհրդանշում է նաև հավասարակշռված միտք և հանգստություն:Կշեռքները նախքան լուրջ կարծիք հայտնելը շատ լավ կշռադատում են իրենց խոսքը:Փորձում են վարել այնպիսի կյանք,որը զուրկ կլինի բարդություններից և ճնշումից:Նրանք ամեն ինչ փորձում են հավասարակշռված վիճակի բերել կյանքում:
2011թ.-ը մեծ նվաճումների տարի կլինի Կշեռքների համար:Հանգիստ շրջան է խոստանում լինել նրանց համար:Չնայած հաջողություններին կարող են լինել նաև հիասթափություններ և ձախողումներ:Դրամական խնդիրները և կարիեռային վերաբերող խնդիրները կանանհանգստացնեն կշեռքներին տարվա առաջին կեսին:Մինչդեռ տարվա երկրորդ կեսը խոստանում է լինել բարեհաջող:Տարվա վերջին շրջանում կարող են լինել աշխատանքի վայրի փոփոխություններ:Իսկ փոփոխությունները դեպի լավը կլինեն: Բոլոր բնագավառներում Կշեռքները շատ արագ վեր կբարձրանան:Սա այն շրջանն է,երբ նրանք շատ ժամանակ կունենան խորհրդակցելու իրենց գործընկերների հետ:
Աշնանն ավելի ինքնավստահ կլինեք:Նոր շրջան կսկսվի Ձեր կյանքում: Եթե Ձեր կողքին արդեն ունեք մեկին,մեծ ձեռքբերում կլինի այն, եթե լրջացնեք Ձեր հարաբերությունները:2011թ.-ին սպասեք հրավերների: Հա-ճախ  մասնակցեք ընկերական հավաքույթներին: Ինչ-որ մեկի հետ փոխհարաբերություններում պետք է ջանք գործադրեք:
Ինչ վերաբերում է առողջությանը,միայն մեկ պատնեշ կարող է լինել:Այն է`չափազանց մեծ ակտիվությունը,ինչը կարող է նյարդային համակարգի խնդիրներ առաջացնել:


ԿԱՐԻՃ (հոկտեմբեր 24 - նոյեմբեր 22)


Կարիճները շատ հաճախ համարվում են մարդկանց մեջ ներթափանցող:
Այս նշանի մարդիկ շատ գաղտնապահ են,կրքոտ և մտածկոտ:Շատ պահանջկոտ են և չեն բավարարվում մինչև չեն ստանում այն ինչ ցանկանում են:Նրանք կարող են վրեժխնդիր և նախանձկոտ դառնալ,երբ ինչ-որ բան նրանց ցանկություններին հակառակ է գնում:Կարիճները մեծ վճռականություն ունեն,ահա թե ինչու նրանք շատ հաջողակ են:Ուշադրություն են դարձնում կյանքի մանրուքներին և զգացմունքային են:
   2011թ.-ը լավի և վատի ամբողջություն կլինի նրանց համար:Կլինի էներգիայով լի տարի;Հավասարակշռված տարի կլինի:Երբեմն ցանկություն կառաջանա արկածներ որոնելու:Կփորձեք լինել ազնիվ,ճշտապահ և վստահելի` ընտանիքի անդամների և ընկերների հետ, եթե ստեղծագործական աշխատանքով եք զբաղվում,մեծ հաջողություններ կունենաք այս տարում: Համբերատարություն կպահանջվի `լուրջ որոշումներ կայացնելու համար:Թե պետական և թե մասնավոր աշխատավայրերի հետ հնարավոր է կնքեք պայմանագրեր:
Այս տարի Կարիճները համարձակ քայլեր կկատարեն դեպի ռոմանտիկա:Սա հիանալի ժամանակահատված է նրանց համար,ովքեր գտնվում են կարճաժամկետ հարաբերություններում:Հունվար ամսվա ընթացքում  հնարավոր է սիրային դադար ունենաք:Մարտ ամսին հնարավոր են տարաձայնություններ հենց Կարիճ համաստեղության մարդկանց հետ: Նրանք ,ովքեր միայնակ են,կգտնեն իրենց երկրորդ կե-սին:Խորհուրդ է տրվում կայուն լինել սիրո և էմոցիաների մեջ: Ձեր սիրտը լայն կբացվի սիրո առջև,ավելի ազատ կզգաք Ձեզ,ինչը կստիպի ուրիշներին Ձեր մեջ հետաքրքիր բաներ գտնել:
   Աշխատանքում հաջողակ կլինեք այս տարի:Ապրիլ ամսվա Ձեր գործերը,հանդիպումները,ժամադրությունները նպատակահարմար է տեղափոխել ավելի հարմար ամիս `Մայիս:Շատ լավ կշռադատեք նախքան կարևոր փաստաթուղթ ստորագրելը և երկար մտածեք  որոշում կայացնելուց առաջ:Տարվա վերջին ամիսներին նպատակահարմար կլինի ինքնակենսագրական ուղղարկելու և հարցազրույցների մասնակցելու համար:


ԱՂԵՂՆԱՎՈՐ (նոյեմբեր 23 - դեկտեմբեր 21) 


Աղեղնավորը ամենաէներգետիկ նշանն է:Այս նշանի մարդիկ շատ դրական են և ունեն գերդինամիկ անհատականություն:Գրավիչ անձնավորություններ են:Նախընտրում են արտաքինը,քան `ներքինը:Նրանց արկածային բնավորությունը տանում է նարանց տարբեր  ուղղություններով: Սիրում են ճանապարհորդել և հետազոտական աշխատանքներ կատարել:
2011թ.-ը կբերի իր հետ նոր ձեռքբերումներ և հաջողություններ: Այնուամենայնիվ կլինեն  նաև հիասթափություններ և ձախողումներ: Աղեղնավորները իրենցից մեծերի օգնության կարիքը կզգան,որպեսզի լուծեն իրենց խնդիրները և արդյունքի կհասնեն:Նրանք կմնան հաստատակամ և մեծ վճռականության շնորհիվ մեծ ձեռքբերումներ կունենան:
Սիրային կյանքը կլինի լի զգացմունքներով:Այն աղեղնավորները,ովքեր փնտրում են իրենց կեսին,հարսանեկան ղողանջներ կլսեն,հատկապես մարտ-ապրիլ ամիսներին:Հուլիս-սեպտեմբեր ամիսներին սիրային նորություններ կունենաք:Տարվա առաջին կեսին բավարարվածության և հարմարավետությունը բարձր մակարդակի վրա կլինեն:Ընտանիքում անվերջ երջանկություն կբերի Ձեզ 2011թ.-ը:   
Առողջական խնդիրներ չեն լինի,սակայն պետք է գերուշադիր լինեք Ձեր առողջության նկատմամբ,հատկապես տարվա առաջին քառորդում:Հնարավորության դեպքում մեկնեք արտերկրյա ճանապարհորդության:Տարվա երկրորդ քառորդը առողջության համար բարենը-պաստ կլինի:Խորհուրդ է տրվում ամեն օր ֆիզիկական վարճություններ անել և խուսափեք նյարդայնանալուց և ճնշումներից:Խուսափեք շատակերությունից և հաճախ այցելեք առողջարանական կենտրոններ:  


ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (դեկտեմբեր 22 - հունվար 21)


Այս մարդիկ գործնական են  և համարվում են համաստեղության  ամենալուրջ նշանը:Այս նշանին պատկանող մարդիկ հասուն են և անկախ:
Նրանք խելացի են ,ջանասեր և կարգապահ:Համբերատար են և սիրում են այլ մարկանց  կարգ ու կանոնի մեջ պահել:Ունեն ուշադիր բնավորություն  և շատ վստահելի են :
2011թ.-ը հանգիստ տարի է սպասվում նրանց համար:սա այն տարին է, երբ Այծեղջյուրը կստանա իր անցած տարիների կատարած քրտնաջան աշխատանքի արդյունքը:Հաջողություններ կունենան մասնագիտական բնագավառում,բայց նաև կլինեն բողոքներ` նախանձի հետևանքով:Սկզբ-նական ամիսներում  կատարած ներդրումները կարող են խնդիրներ առաջ բերել:Այծեղջյուրները պետք է զգույշ լինեն ,որ չկորցնեն հավա-սարակշռությունը,քանզի կարող են վնասել իրենք իրենց:Ֆինանսական դրությունը դրական առաջընթաց կունենա,հատկապես եթե փորձում եք բարելավել Ձեր ապրելակերպը:Նոյեմբեր ամսին մասնագիտական վերելքներ կնկատվեն:
Անձնական ոլորտում որոշ փոքրիկ խնդիրներ կլինեն :Այնուհետև սիրային հարաբերություններում հարմոնիա կնկատեք:
   Ողջ տարվա ընթացքում առողջական խնդիրները չեն ահանգստացնի Ձեզ:


ջրհoս (հունվարի 20-պետրվարի 19)
Հաջող  օրերը – չորեքշաբթի, շաբաթ
Ճիշտ է, տարեսկզբին աշխատավայրում կծագեն  որոշ դժվարություններ, բայց դրանք կլինեն ժամանակավոր: 2011թվականին ջրհոսներին սպասվում են կարևոր ձեռնարկումներ, չնայած այն բանին, որ ծիծաղն ու լացը, ուրախությունն ու  տրտմությունը,հաջողությունն ու անհաջողությունը գիրկնդխառն կուղեկցեն Ձեզ:Սակայն չվհատվեք: Հարստության, կարիերայի և բիզնեսի բնագավառներում կհասնենք հաջողությունների և հասարուկության մեջ կամրապնդվեն Ձեր դիրքերը: Ընդհանուր առմամբ, տարին Ջրհոսների համար կլինի արգասաբեր: Առաջիկա երկու ամիսներին նրանց սպասվում են ֆինանսական հաջողություններ:


ՁԿՆԵՐ (փետրվար 21 - մարտ 20)

Սա աստղակերպական նշանների վերջին նշանն է:Այս նշանի մարդիկ հակված են ներքին կոնֆլիկտների:Ձկները երերուն միտք ունեն,սակայն շատ խելացի են և մեծ երևակայություն ունեն:Հաճախ են ժամանակ վատնում `իրենք  իրենց հետ վիճելու համար:Դժվարությամբ են հավատում իրենց ընդունակություններին,սակայն հեշտությամբ վստահում են այլ մարդկանց:
2011թ.-ը Ձկներին կբերի զանազան փոփոխություններ:Դրանցից որոշները լավ փոփոխություններ կլինեն,մինչդեռ մնացարծները այնքան էլ ոչ:
Տարվա առաջին կեսը կղեկավարվի մի քանի մոլորակների կողմից,որոնք կօգնեն Ձկներին իրենց պարտականությունները հաջողությամբ իրակա-նացնել:
   Տարվա առաջին կեսում սպասվում են ֆինանսական աճ,կարիեռայի զարգացում և աշխատավայրում` հանգիստ մթնոլորտ: Տարվա երկրորդ կեսն իր հետ կբերի որոշ խնդիրներ և հիասթափություններ:Ձկները կկարողանան ասել ցտեություն այն խնդիրներին ,որ վերջին մի քանի տարիներին անհանգստացրել են իրենց:
   Այս տարի հավանականությունը մեծ  կլինի ներողություն ղնդրելու Ձեր տնօրենից,զուգընկերոջից կամ զուգընկերուհուց:Կրթության մեջ Ձեր ուսերին կվերցնեք շատ պարտականություններ,իսկ կես դրույքով աշխա-տանքը նույնպես չէր խանգարի Ձկներին:Տարին հետաքրքիր կլինի նրանով,որ շատ հետաքրքիր և ինտելեկտուալ շփումներ կլինեն տանը` ընտանեկան շրջապատում:
2011թ.-ի աճի հետ կծաղկի նաև Ձեր սերը:Ռոմանտիկ հիշողություններն ու երևակայությունը Ձեզ բարձր տրամադրության  մեջ կպահեն:Տարվա վերջին քառորդում Դուք կստանաք Ձեր ընկերոջ աջակցությունն ու օգնությունը Առողջության համար և՛ լավ և՛ վատ շրջան կլինի:Կատարեք ֆիզիկական վարժություններ կատարեք:Միացեք սպորտային խմբակների: Դա կօգնի Ձեզ պահպանելու մարմնի առողջությունը:Զգուշացեք նյարդային ապրումներից,որոնք կարող են առողջական խնդիրներ առաջացնել: