01 января 2011

Անեկդոտներ հաշվապահների մասին


Ժողովին առաջարկվեց օրվա օրակարգը.
1.Հաշվապահ Պետրոսյանը քննադատում է տնօրենին
2.Աշխատակիցները հրաժեշտ են տալիս հաշվապահ Պետրոսյանին

 
* * *
 
 
Կազմակերպությունում ստուգում է: Ամեն ինչ տեղը տեղին է, հաշվապահությունում ոչ մի սխալ չկա:
Հաշվապահը ուրախ է: Հարկային տեսուչը նույնպես.
-Ձեզ տուգանք
-?!
-Հարկային տեսչությանը ձեռք առնելու համար

 
* * *
 
 
Հաշվապահը ստուգում է աշխատակցի գործուղման հաշվետվությունը.
-Այս ի՞նչ հսկայական հաշիվ է
-Հյուրանոցի…
-Ո՞վ է Ձեզ կարգադրել հյուրանոց գնել

 
* * *
 
 
Կազմակերպությանը անհրաժեշտ է գլխավոր հաշվապահ: Փոխտնօրենը առաջարկում է տնօրենին.
-Ես հաջող թեկնածու ունեմ աչքիս տակ…Ճիշտ է, նրան 2 ամիս դեռ կա ազատ արձակվելու

 
 
* * *
 
 
Կազմակերպության գլխավոր հաշվապահի թափուր տեղի համար բազմաթիվ թեստերից ու ստուգումներից հետո վերջինը կազմակերպության բաժնետիրոջ հետ հարցազրույցն է: Բաժնետերը հասարակ հարց է տալիս. ” Ինչի՞ է հավասար 2*2 ” : Բոլորը, ով 4 է պատասխանում, ակնթարթորեն մերժվում են: Մի քանի հոգի մերժվելուց հետո հետաքրքիր պատասխան է հնչում` 44:
Բաժնետերը.
-Ինչպե՞ս է այդպես ստացվում:
-Շատ հասարակ… 20 Ձեզ, 20 ինձ, 4-ն էլ դրամարկղ` դրամարկղում պետք է ԿԱՐԳ ՈՒ ԿԱՆՈՆ լինի:

* * *
 
Աշխատանքի ընդունվող հաշվապահին հարցնում են.
- Քանի՞ տարի եք աշխատել Ձեր նախկին աշխատավայրում:
- Չորս տարի:
- Վատ չէ: Իսկ ինչու՞ եք աշխատանքից ազատվել:
- Համաներում են հայտարարել

* * *
 
Տնօրենը հաշվապահին հարցնում է.
-5*5-ը ինչի է =:
Հաշվապահը պատասխանում է.
-Ինչքան պետք է լինի: