04 января 2011

Ուրախ Աֆորիզմներ

Փորձիր գովել կնոջդ. ուշադրություն մի դարձրու, եթե նա անսովորությունից վախենա:





Երբ մեկն ինձ պարտք է, հրաշալի հիշում եմ, սակայն եթե


 պարտք եմ ես, չեմ հիշում, թեկուզ սպանիր:






Աստված քաշում է մի ձեռքից, իսկ սատանան` երկու ոտքից:



Կան բազմաթիվ մարդիկ, որոնք բանականությունը երբեք չեն կորցնում սոսկ այն պատճառով,
որ չունեն այն ընդհանրապես:



Սերը սնվում է ոչ միայն զգացմունքներով, այլև տապակած սուկիներով:



Կյանքի արվեստը ոչ այնքան այն է, որ հարմար գնացք նստես, որքան այն, որ իջնես հարկավոր կայարանում:



Հրաշք են կոչում այն դեպքը, երբ աստված գերազանցում է սեփական ռեկորդները:



Գեղեցկությունն առանց հմայքի միևնույնն է, ինչ կարթն առանց խայծի:



Մեծ քաղաքի և փոքր քաղաքի տարբերությունն այն է, որ մեծ քաղաքում կարելի է շատ բան
տեսնել, իսկ փոքրում` շատ բան լսել


Ընթերցումը ճանապարհորդություն է նրանց համար, ովքեր չեն կարող մեկնել գնացքով:
Կինը երբեք չի նկատում այն, ինչ նրա համար անում են, բայց նա միշտ կնկատի այն, ինչ չեն անում նրա համար:


Բավական չէ պայքարել սեփական պակասությունների դեմ: Հարկավոր է պայքարել նաև սեփական տաղանդների դեմ, որպեսզի նրանք աճեն:



Քաղցն աշխարհում ամենալավ համեմունքն է, և, քանի որ աղքատները երբեք դրա պակասը չեն զգում, նրանք միշտ ուտում են ախորժակով:



Մեր օրերում սպիտակեցնելն իրագործվում է գերազանցապես սև թանաքի օգնությամբ: